ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 53. Մանր չափերով հափշտակությունը կամ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը

(վերնագիրը խմբ. 23.06.11 ՀՕ-220-Ն)

1. Մանր չափերով հափշտակությունը՝ գողության, խարդախության, յուրացման, վատնման, համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի վնաս է պատճառել`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված մանր չափ է համարվում`

1) գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը).

2) խարդախության, յուրացման, վատնման, համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով հափշտակություն կատարելու, ինչպես նաև ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

(53-րդ հոդվածը խմբ. 07.03.01 ՀՕ-156, 23.06.11 ՀՕ-220-Ն)

 

Հոդված 531. Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին հանցագործությամբ պատճառած գույքային վնասի հատուցումից խուսափելը

(531 — րդ հոդվածն ընդունված է 25.06.86, խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 7

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 19.03.12 ՀՕ-34-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.