ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 56. Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը

 

Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը `

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկի չափով:

(56-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 561. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգը խախտելը

 

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օգտագործման տրամադրելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(561 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 562. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը կամ օգտագործման տրամադրելը

 

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործման տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(562 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 563. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց` օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը

 

Քաղաքացիներին և իրավաբանական անձանց` օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(563 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.