ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 95. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը

(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-34-Ն)

 

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

(95-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 19.03.12 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 951. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջները խախտելը

 

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(951 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 952. Գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, դրանց պահպանման սահմանված կարգը խախտելը

 

Գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, դրանց պահպանման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(952 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 953. Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման կարգերը խախտելը

 

Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման կարգերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(953 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 954. Պետական մասշտաբային շարքի քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումները ոչ ճիշտ արտահայտելը

 

Պետական մասշտաբային շարքի քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումները ոչ ճիշտ արտահայտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(954 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 955. Պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման սահմանված կարգը խախտելը

 

Պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(955 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Գ Լ ՈՒ Խ 8

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը փոփ. 04.11.96 ՀՕ-85)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.