ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 97. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(97-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 04.11.96 ՀՕ-85)

 

Հոդված 971. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարգադրագրերի պահանջները խախտելը

(վերնագիրը փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարգադրագրերի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(971 — րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 972. Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ անվտանգության կանոնները խախտել հարկադրելը

 

Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ անվտանգության կանոնների խախտելը հարկադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(972 — րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 973. Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը

 

Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(973 — րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 974. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունների կատարելուն խոչընդոտելը

(վերնագիրը փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)

 

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(974— րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 975. Վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը

 

Միջուկային տեղակայանքում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում վթարի փաստը թաքցնելը կամ վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտվածությանը վերաբերող տեղեկությունները թաքցնելը, իրավասու կազմակերպություններին ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը`

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(975 — րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85)

 

Հոդված 976. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(976 — րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.