Հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում անձը կազատվի պատիժ կրելուց

Պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հստակեցնելու համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման նպատակն է ապահովել պատժի կրումը խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող անձանց պատժի հետագա կրումից ազատելու ընթացակարգի կանխատեսելիությունը, արդյունավետությունը ու ներքին հակասությունների բացառումը: Հիվանդությունների ցանկը ներառում է այն ծանր հիվանդությունները, որոնց պատճառով առաջացած առողջական բացասական հետևանքները և տառապանքը պատժի կրումը դարձնում են անհնար, և որպես կանոն այդ հիվանդությունների ընթացքը ունենում է լետալ (մահացու) ավարտ: Ցանկը 2006թ.-ից հետո չի լրամշակվել, ուստի անհրաժեշտություն էր առաջացել այն հստակեցնել և համապատասխանեցնել առողջապահության բնագավառում որպես բժշկական վիճակագրության և դասակարգման հիմք հանդիսացող Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգմանը:

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` հացադուլ իրականացնող անձանց պահման պայմանների, նրանց հետ տարվող աշխատանքների և առանձնահատկությունները հստակեցնելու, կանոնակարգելու նպատակով: Արդյունքում, վկայակոչված միջազգային չափանիշներին համապատասխան, կսահմանվեն, թե ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ:

ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(ԸՍՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԲՆՈՐՈՇՈՂ ԱԽՏԱՆԻՇՆԵՐՈՎ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ)

1. ՎԱՐԱԿԻՉ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (A00-B99), ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ (A15-A19)

1. Թոքերի երկկողմանի տուբերկուլոզ պրոգրեսիվ ընթացքով` 3-րդ աստիճանի թոք-սրտային անբավարարությամբ՝(A15.0-A15.3).

  1. թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլոզ (A15).
  2. տուբերկուլոզային թոքաբորբ (A15).
  3. միլիար (կորեկանման) թոքերի տուբերկուլոզ` ներառյալ դիսեմինացված (տարածուն) տուբերկուլյոզը (A19).
  4. թոքերի ինֆիլտրատիվ դեստրուկտիվ տուբերկուլոզ (A15.0-15.3):

2. Քրոնիկ տոտալ և սուբտոտալ պլևրայի էմպիեմա` 3-րդ աստիճանի թոք-սրտային անբավարարությամբ (A15.6):
3. Ոսկրերի և հոդերի տուբերկուլյոզ (A18.0†), ներառյալ` ողնաշարի, խոշոր ոսկրերի և հոդերի պրոգրեսիվ դեստրուկտիվ տուբերկուլոզ` ֆունկցիայի կայուն խանգարումով` բարդացած ներքին օրգանների ամիլոիդոզով:
4. Միզասեռական օրգանների տուբերկուլյոզ (A18.1†)` Երիկամների երկկողմանի կավերնոզ տուբերկուլոզ բարդացած միզուղիների սպեցիֆիկ պրոցեսով և տերմինալ փուլում քրոնիկ երիկամային անբավարարության զարգացմամբ:
5. Աղիների, որովայնի և միջընդերային ավշային (լիմֆատիկ) (A18.3)` հանգույցների տուբերկուլյոզ` որովայնի խոռոչի օրգանների տուբերկուլոզ` վիսցերալ և պարիետալ որովայնամիզի տոտալ ախտահարումներով, կպումային պրոցեսով և աղիների անանցանելիության խանգարումով` կախեքսիայի երևույթներով:

ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (C00-D48)

6. 3-րդկամ 4-րդաստիճանի աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման (C00): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ:
7. Ավշային, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ (C81-C96): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինիարյան և/կամ ոսկրածուծի բջջաբանական/հյուսվածքաբանական հետազոտմամբ,ուռուցքային գոյացութության կամ ավշային հանգույցի հյուսվածքաբանական հետազոտմամբ.

1) Սուր լեյկոզ (C90-C95)՝ բոլոր տարբերակների ծավալուն ձևերի, հիվանդության ռեցիդիվի, դեկոմպենսացիայի շրջանում.

2) Միելոդիսպլաստիկ համախտանիշ (D46)՝ բոլոր տարբերակները դեկոմպենսացիայի շրջանում և բլաստային տրանսֆորմացիայի շրջանում.

3) Միելոպրոլիֆերատիվ ուռուցքներ (D47)՝

ա. Քրոնիկ միելոլեյկոզ (C92.1) բլաստային կրիզի շրջանում, բարդացած հիպերլեյկոցիտոզով, պանցիտոպենիայուվ և հեմոռագիկ համախտանիշով,
բ. Էրիթրեմիա՝ բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C94.1), բարդացած մեծ անոթների կրկնվող թրոմբոզներով, արյունահոսություններով և արյունազեղումներով(D45),

գ.Սուբլեյկեմիկ միելոզ, բլաստային տրանսֆորմացիայի շրջանում(C92.2), բարդացած խորը սակավարյունությամբ, խորը թրոմբոցիտոպենիայով և ծավալուն սպլենոմեգալիայով(D47.1),

դ.Քրոնիկ մոնոցիտար լեյկոզ՝ բլաստային տրանսֆորմացիայի շրջանում(C93.0), բարդացած խորը սակավարյունությամբ և հեմոռագիկ համախտանիշով(C93.1).

4) Հոջկինի լիմֆոմա (C81)` տարածված փուլերում էստրանոդալ ախտահարումով.

5) Ագրեսիվ լիմֆոմաներ (C83-C85)` բարձր աստիճանի չարորակությամբ՝ խիստ տարածվածությամբ բնորոշվող փուլերում, հիվանդության պրոգրեսիայի պայմանում.

6) Քրոնիկական լիմֆոլեյկոզ (C91) արագ պրոգրեսիայի և չարորակ տրանսֆորմացիայի առկայության պայմանում, բարդացած սակավարյունությամբ, թրոմբոցիտոպենիայով և կրկնվող վարակներով.

7) Բազմակի միելոմա (C90.0), բարդացած երիկամային անբավարարությամբ կամ օստեոդեստրուկտիվ պրոցեսով /ողնաշարի և երկար խողովակավոր ոսկորների ախտաբանական կոտրվածքներով/:

ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (E00-E90)

8. Ինսուլինակախյալ շաքարային դիաբետ (ծանր ձև)` (E10).

  1. շաքարային դիաբետ` կետոացիդոզով (E10.1).
  2. դիաբետիկ նեֆրոպաթիա (հիպերտոնիկ կամ նեֆրոտիկ ձև) տերմինալ փուլում, (E10.2 (N08.3*)).
  3. թոքերի տուբերկուլոզով կամ քրոնիոսեպսիսով (E10.7 (A15,0-15.3*)).
  4. դիաբետիկ պրեպրոլիֆերատիվ և պրոլիֆերատիվ ռետինոպաթիայով, (E10.3† (H36.0*)).
  5. տարածուն ծանր պոլինևրոպաթիայով. (E10.4† (G63.2*)).
  6. ծանրանգիոպատիայով (E10.5† (I79.2*)).
  7. սրտային անբավարարություն երրորդ փուլ (E10)(150) .
  8. ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա` չորրորդ փուլ (նեկրոտիկ ստադիա) †(179.2*):

9. Քրոնիկ մակերիկամային անբավարարություն (ծանր ձև) (E27.4):

10. Ոչ շաքարային դիաբետ (ծանր ձև) (E23.2):

11. Հիպերպարաթիրեոզ (ծանր ձև) երիկամային անբավարարությամբ (E21 (N18))`

  • Երկամային խողովակների դիսֆունկցիայով (ֆունկցիայի խանգարումով) պայմանավորված այլ խանգարումներ (E21.2).
  • Երիկամային ծագմամբ երկրորդային հիպերպարաթիրեոզ (E21.1):

12. Իցենկո-Կուշինգի համախտանիշ (ծանր ձև) (E24):

13. Հիպոֆիզար անբավարարություն (Սիմոնդսի հիվանդություն) կախեքսիայի փուլում (E23.0):

14. Հիպոֆիզի և հիպոթալամուսի նորագոյացություններ` տեսողության անդառնալի խանգարումներով, արտահայտված նևրոլոգիական և հոգեկան խանգարումներով (D35.2, D35.4):

15. Պոդագրա (հոդատապ)` պոդագրային նեֆրոպաթիայով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (M10.3):

16. Ֆեոքրոմոցիտոմա` կրիզային ընթացքով (վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (D35.0 (C74)):

17. Դիֆուզ-տոքսիկ խպիպ` ծանր ձև (վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (E05.0):

ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (F00-F09)

18. Կայուն բնույթի քրոնիկ հոգեկան խանգարումներ (փսիխոզներ և թուլամտություն (F70-F79) (դեմենցիա F00*, F01, F02*), անձին զրկող հնարավորությունից գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը:

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` արտահայտված ուղեղի կայուն օջախային խանգարումով (հեմիպլեգիա և պարապլեգիա, խորը հեմիպարեզներ և պարապարեզներ, տարածության և ժամանակի նկատմամբ կողմնորոշման խանգարում, ակինետիկ-ռեգիդ սինդրոմ)`

  • ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, իշեմիկ կամ խառը սուր խանգարումներ. (I60-I66).
  • 3-րդ աստիճանի դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաթուլամտությամբ(G93.4).
  • առաջնային (ոչ տրավմատիկ) սուբարախնոիդալ արյունազեղումներ` հաստատված ախտորոշմամբ (I60):
  • Կենտրոնական նյարդային համակարգի տարափոխիկ, դեմիելինիզանող և դեգեներատիվ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են գլխուղեղի և ողնուղեղիօրգանական ախտահարմամբ` օրգանիզմի ֆունկցիայի խորը կայուն խանգարումներով (ծանր կաթվածներ, խորը պարեզներ՝ զգայունակության տարածուն խանգարումներով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով, տրոֆիկ խանգարումներով, արտահայտված ակինետիկ-ռիգիդ սինդրոմով) և պրոցեսի հարաճուն ընթացքով (G30-G37):

VI.ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (G00-G09)

Թարախային մենինգիտներ (G00.9):

Մանրէային մենինգիտ` չճշտված (G00.9):
Մենինգիտ` (G00.9)

  1. թարախային` (G00.9).
  2. թարախածին` (G00.9).
  3. թարախակալված` (G00.9):

Էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ (G04)`

էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G05*).

ներգանգային և ներողնաշարային աբսցես (թարախակույտ) և գրանուլոմա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G07*).

գլխուղեղի թարախակույտեր (G07*)

մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում (G01*).

5) մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում ներառյալ՝

ա. նեյրոսիֆիլիս (G01, (A52.1†)).
բ. մենինգոկոկային (G01, A39.0†)).

6) սպինալ-էպիդուրալ թարախակույտեր և ոչ տուբերկուլոզային էթիոլոգիայի գրանուլոմաներ (G06*):

25. Նյարդային համակարգի ախտահարում տուբերկուլոզի դեպքում (A17.0† A17.8† (G01*, G05.0* G07*)):

Նյարդային համակարգի այլ դեգեներատիվ խանգարումներ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ` (G32*)

նյարդային համակարգի ախտահարում ՄԻԱՎ-ի դեպքում (B22.0 (G94.8*)).
ցրված սկլերոզ և ցրված էնցեֆալոմիելիտ (G35).

սուր և քրոնիկ բորբոքային դեմիելինիզացված պոլինևրոպաթիա (G61):

Բորբոքային պոլինևրոպաթիա (բազմանյարդախտություն) (G61).

  1. Գիյեն-Բարեի համախտանիշ (G61.0).
  2. Սուր (հետ-)վարակային պոլինևրիտ (բազմանյարդաբորբ) (G61.0).
  3. Այլ բորբոքային պոլինևրոպաթիաներ (G61.8).

Լեյկոէնցեֆալիտ (G36.1):

Սուր և ենթասուր հեմոռագիկ լեյկոէնցեֆալիտ (Hurst) (G36.1):

Ողնուղեղային ատաքսիաներ, ուղեղիկային դեգեներացիաներ և ֆունիկուլյար միելոզ (G11.2-G11.9):

Ենթակեղևային գանգլիոնների հիվանդություններ (G20-G26)`

  1. Պարկինսոնի հիվանդություն (G20)` արտահայտված ակինետիկ-ռիգիդային համախտանիշով.
  2. հեպատոցերեբրալ դիստրոֆիա (հեպատոլենտիկուլյար դեգեներացիա, Վիլսոն-Կոնովալովի հիվանդություն) (E83.0).
  3. Հանտինգտոնի հիվանդություն, ներառյալ` Հանտինգտոնի խորեան (Huntington) (G10).
  4. դիստոնիա (գեներալիզացված ձև) (G24).
  5. այլ էքստրապիրամիդալ հիվանդություններ` արտահայտված շարժողական խանգարումներով (G25):

Կենտրոնական նյարդային համակարգի տրավմատիկ հիվանդություններ` արտահայտված ուղեղի օջախային ախտահարման կայուն երևույթներով (հեմիպլեգիաներ և պարապլեգիաներ, խորը հեմիպարեզներ և պարապարեզներ) (S06-S09, G81-G83):
Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի պրոգրեսիվ ընթացող հիվանդություններ` արտահայտված շարժողական, զգայական և վեգետատրոֆիկ ֆունկցիաների կայուն խանգարումներով և անցկացվող բուժման անարդյունավետությամբ`

  1. գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ(D33, C70-C72).
  2. կողային ամիոտրոֆիկ սկլերոզ(G12.2).
  3. սիրինգոմիելիա և սիրինգոբուլբիա(G95.0).
  4. վերտեբրոգեն միելոպաթիա, շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով (G95.1-G95.2).
  5. նյարդամկանային հիվանդություններ (միասթենիա, միոպաթիա) (G70-G73):

Ողնուղեղի հիվանդություն` չճշտված`

  1. Միելոպաթիա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G99.2*).
  2. Առաջնային ողնուղեղային և ողնաշարային զարկերակի ճնշման (սեղմման) համախտանիշ (G99.2* (M47.0†)).
  3. տոքսիկ և դիսմետաբոլիկ ախտահարումներ (G95.9):

ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՊԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈւՆՆԵՐ (H00-H59)

Երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0):
Տեսողության սրության արտահայտված իջեցում` կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա (երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 0.05-ը և չի կարող կորեկցիայի ենթարկվել) (H54.2):
Զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրիկ նեղացում (10 և ցածր աստիճանով) (H54.2):

ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (I00–I99)

38. Սրտի հիվանդություններ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ`

  1. կոնստրուկտիվ պերիկարդիտ, որը ենթակա չէ վիրաբուժական բուժման (I31.1).
  2. ձգձգվող ընթացքով բակտերիալ էնդոկարդիտ (I33.0).
  3. միոկարդիտիկ կարդիոսկլերոզ (I25.1):

39. Միոկարդիտներ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ՝ (I41*)

  1. սրտի իշեմիկ հիվանդություն (I20-I25).
  2. սրտի ռիթմի և հաղորդականության կայուն խանգարումներ (հաճախակի, պոլիտոպ, զույգ փորոքային էքստրասիստոլա, պարոքսիզմալ հաճախասրտություններ և Մորգանի-Էդեմսի-Ստոքսի համախտանիշով ատրիովենտրիկուլյար բլոկադա) (I44. I45, I47-I49).
  3. էնդոմիոկարդիալ (էոզինոֆիլային) հիվանդություն (I42.3).
  4. էնդոմիոկարդիալ (տրոպիկալ) ֆիբրոզ (I42.3):

Հիպերտոնիկ հիվանդություն` 3-րդ աստիճանի, երկրորդային արտերիալ հիպերտենզիա` Երկրորդային գերճնշում (I15)`

  1. կրկնվող` տրանսմուրալ կամ խոշորօջախային սրտամկանի ինֆարկտ` հաղորդականության և ռիթմի կայուն խանգարումներով և արյան շրջանառության պրոգրեսիվող անբավարարությամբ (I21, I22).

Սրտամկանի կրկնակի ինֆարկտ (I22)`

  1. արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (I99).
  2. քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (N18.5):

Արյան շրջանառության համակարգի բնածին զարգացման արատներ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (Q20-Q28):

Կարդիոմիոպաթիա (կանգային, հիպերտրոֆիկ և ռեստրիկտիվ)` ռիթմի կայուն խանգարումներով, թրոմբոէմբոլիայով կամ արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (I42):

Զարկերակների հիվանդություններ` վերջույթների մագիստրալ և պերիֆերիկ անոթների ախտահարմամբ, սուր և քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական և պաթոմորֆոլոգիական պատկերով (գանգրենոզնեկրոտիկ փոփոխություններով), դաստակների և ներբանների մակարդակով (ոչ պակաս, քան երկու վերջույթների) (I70-74):

Զարկերակների, զարկերակիկների (արտերիոլների), մազանոթների հիվանդություններ (I70-I79)՝

  1. էնդարտերիիտ (I70).
  2. աորտո-արտերիիտ (I70) Աթերոսկլերոզ՝ դեֆորմացնող կամ խցանող էնդարտերիիտ.
  3. օբլիտերացնող աթերոսկլերոզ (I70.2).
  4. Ռեյնոյի հիվանդություն (համախտանիշ),M34.1 CR(E)ST համախտանիշ (I73.0).
  5. դիաբետիկ անգիոպաթիա (E10.5† (I79.2*).).
  6. թրոմբոզներ և էմբոլիաներ (I74).
  7. թրոմբանգիտ խցանող (I73.1):

Երիկամիիշեմիա և ինֆարկտ (N28.0), երիկամային զարկերակի`

  1. էմբոլիա.
  2. խցանում.
  3. օկլյուզիա.
  4. թրոմբոզ:

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (J00-J99)

Թոքերի քրոնիկ ոչ սպեցիֆիկ հիվանդություններ` դիֆուզ պնևմոսկլերոզով, թոքերի էմֆիզեմայով, քրոնիկ դեկոմպենսացիայի փուլում գտնվող թոքային սրտով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ կամ ներքին օրգանների ամիլոիդոզով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում`

  1. թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. (J44).
  2. բրոնխիալ ասթմա(J45).
  3. բրոնխոէկտատիկ հիվանդություն(J47) (բրոնխալայնանք).
  4. Թոքի և միջնորմի աբսցես (թարախակույտ)(J85).
  5. էմֆիզեմա (փքանք) (J43).
  6. Պնևմոկոնիոզ` կապված տուբերկուլյոզի հետ(J65).
  7. իդիոպաթիկ ֆիբրոզացնող ալվեոլիտ(J67).
  8. սարկոիդոզ (D86).
  9. մուկովիսցիդոզ (E84):

X. ՄԱՐՍՈՂԱԿԱՆՕՐԳԱՆՆԵՐԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (K00-K93)

Աղիների և մարսողական այլ օրգանների հիվանդություններ` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված սինդրոմով, կախեքսիայի փուլում (K50-K52 (E41)):

Լյարդի ցիռոզներ տարբեր էթիոլոգիայի` դեկոմպենսացիայի փուլում հիպերսպլենիզմով, պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի լյարդային անբավարարությամբ(K74.3-K74.6):

XI. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (N00-N99)

Երիկամների և միզածորանի հիվանդություններ` քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (N25-N29 (N18.5)):

ՄԿԱՆԱԿՄԱԽՔԱՅԻՆ(ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ)ՀԱՄԱԿԱՐԳԻԵՎ ՇԱՐԱԿՑԱԿԱՆՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (М00-М99)

Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆուկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, հետևյալ հիվանդությունների դեպքում`

  1. Միոպաթիահետևյալդեպքերում` ռևմատոիդարթրիտ (M05-M06† (G72.9)).
  2. անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն) (M45).
  3. շարակցական հյուսվածքի սիստեմային ախտահարումներ (վասկուլիտներ, կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, դերմատոմիոզիտ, Շեգրենի հիվանդություն և այլն), «չորության» համախտանիշ (Շեգրենի, Sjögren) (M30-M35).
  4. համակարգայինսկլերոզ (կարծրախտ)(M33-M34), ներառյալ`

ա. դերմատոպոլիմիոզիտ (M33)
բ. սկլերոդերմիա (M34).
գ. «չորության» համախտանիշ (Շեգրենի, Sjögren) (M35.0†).
դ. համակարգայինկարմիրգայլախտ (lupus erythematosus) (M32):

XIII. ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ, ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՅԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Անատոմիական դեֆեկտներ` հիվանդության կամ վնասվածքի հետևանքով առաջացած (պատժի կրման վերջին ժամկետի ընթացքում), վերին կամ ստորին վերջույթների բարձր անդամահատում, ինչպես նաև մեկ վերին և մեկ ստորին վերջույթի բարձր անդամահատումների համակցություն (S48, S78, T05.2, T05.5, T05.6):
Վնասվածքների, թունավորումներիևայլարտաքինպատճառների ազդեցությանարտահայտվածհետևանքներ(T90–T98):

XIV. ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ)առաջացած հիվանդություն`վարակիչ և մակաբուծական հիվանդությունների, չարորակնորագոյացությունների,այլ ճշտված ու չճշտված հիվանդությունների և այլ վիճակների դրսևորումներով(B20-B24):

55. Առողջության խախտումներ օրգանիզմի ֆունկցիաներիկայուն խանգարումներով, որոնք պայմանավորված են հիվանդություններով, վնասվածքների հետևնաքներովկամ արատներով,վերջիներիս դեպքում առկա են սահմանափակումներ կյանքի բնականոն կենսակերպի և անհրաժեշտ են սոցիալական պաշտպանության/աջակակցության միջոցներ այն պայմանով, որ տվյալ անձը սահմանված կարգով ճանաչված է 1-ին խմբի հաշմանդամ, և կարիք ունի մշտապես օգնության և այլ անձանց կողմից վերահսկման:

Սուր և քրոնիկ ճառագայթային հիվանդություն` 4-րդ աստիճան(T66):

57.Վերին և ստորին ծայրանդամների գանգրենա (փտախտ)՝ ծանր պրոգրեսիվող ընթացքով շարժողական ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով (I70.2E10-E14 ընդհանուր չորրորդ նշանով.5, I73.-A48.0, L88, R02):

Այլ և/կամ չճշտված ոսկրամեռուկ` դեմքի ոսկրերի տարածուն ոսկրամեռուկ (M87.8, M87.9)»:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար՝ Վ. Ստեփանյան

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.