Հրապարակվեց (Ճվճվ Արոյի) ցուցմունքը. «Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի: Ինքն էլ դանակով ինձ հարվածեց»

Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ Արա Վարդանյանը մահացել է այս տարվա հուլիսին, այդ հիմքով դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Նախաքննական մարմնին նա իր նախաքննական ցուցմունքում պատմել է, որ երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, 2016թ. սեպտեմբերին վերադարձել է Հայաստան՝ առողջական խնդիրների պատճառով: Ղրիմում ծանոթացել է Մուշեղ Մուշեղյանի (գործով սպանվածը) հետ: Նա հայտնել է, որ վերադառնալու է Հայաստան բուժվելու նպատակով, Մուշեղ Մուշեղյանն էլ որոշել է իր հետ գալ Հայաստան: Դեպքի օրը՝ 2016թ. նոյեմբերի 13-ին, Մուշեղ Մուշեղյանը զանգահարել է իրեն, որից հետո գնացել է նրա տուն եւ երկուսով գնացել են ավտովերանորոգման կետ՝ իր մեքենան վերանորոգելու: Այնտեղ է եղել նաեւ Արա Վարդանյանի ծանոթը՝ Վիրաբը, երեքով զրուցելիս են եղել, երբ Մուշեղ Մուշեղյանի հեռախոսահամարին զանգ է եկել, նա բարկացած ինչ-որ մեկի հետ է զրուցել, անջատելով հեռախոսն ասել է՝ պետք է Չարբախ գնա: Վ

իրաբն իր մեքենայով նրանց տարել է Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահ, որտեղ իջել են, Վիրաբը հեռացել է մեքենայով, Մուշեղը մտել է գեղեցկության սրահի նկուղային հարկ, իսկ ինքը դրսում նրան է սպասել: Սպասելու ընթացքւոմ 2-4 կրակոցի ձայն է լսել, շքամուտքով մտել է ներս, դուռը բացել եւ իր դիմաց արյան մեջ հայտնվել է Մուշեղ Մուշեղյանը: Նա ասել է, որ շտապ հիվանդանոց իրեն հասցնի, այդ ընթացքում գեղեցկության սրահի մոտ Արա Վարդանյանին սպասելիս է եղել նրա որդին՝ Սերժ Վարդանյանը: Արա Վարդանյանը Մուշեղին նստեցրել է մեքենա, մեքենայում նա ասել է՝ «Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի: Ինքն էլ դանակով ինձ հարվածեց»:

Նախաքննական մարմնին «Ճվճվ Արոն» պատմել է, որ վիրավոր Մուշեղ Մուշեղյանն այլ բան չի ասել դեպքի վերաբերյալ, իսկ ինքը որդուն՝ Սերժին, իջեցրել է մեքենայից, Մուշեղ Մուշեղյանին հասցրել է հիվանդանոց, բակում իջեցրել է նրան, բժիշկները ներս են տարել եւ ինքը հեռացել է: Ավելի ուշ լսել է, որ Մուշեղ Մուշեղյանը մահացել է: 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.