Գտել են 35-ամյա կնոջը՝ կախված

Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում 35-ամյա կինն ինքնասպանություն է գործել: Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ապրիլի 11-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը մեկնել է Նոր Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհ, որտեղ ծառից կախված է եղել մի կին:

«Օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում 1982 թվականին ծնված Զ.Գ.-ն ինքնասպանություն է գործել Նոր Կյուրին գյուղի վարչական տարածքում գտնվող այգիներից մեկում՝ ծառից պարանով կախվելու միջոցով»,-ասաց Ջանոյանը, հավելելով, որ կատարվում է քննություն:

Նոր Կյուրինի համայնքապետ Գևորգ Օհանյանն էլ ասաց, որ Զ.Գ.-ն համայնքի բնակիչ չէ,պարզապես դեպքը գրանցվել է համայնքի տարածքում.« Զ.Գ.-ն համայնքի բնակիչ չէ, պարզապես դեպքն է գրանցվել համայնքի տարածքում: Նա աշխատանքային գործունեություն էր ծավալում համայնքի տարածքում գործող ֆերմաներից մեկում»:

Համայնքապետն ասաց, որ այլ տեղեկություններ կնոջ մասին հայտնի չեն:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.