«Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն (ՕՀՄ) անցկացվել է օրենքի շրջանակներում»

Այսպիսի դիրքորոշում է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը՝ դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած բողոքը մերժելու մասին՝ 2017 թ. հոկտեմբերի 16-ի որոշման մեջ: Հիշեցնենք՝ Մ. Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացանելու որոշումը դատարանը կայացրել է 2015 թ. սեպտեմբերի 14-ին, երբ վերջինս քրեական գործում ներգրավված է եղել որպես վկա և հարցաքննվել է վկայի կարգավիճակով:


Մինչդեռ վերոնշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կարող է իրականացվել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, և անհրաժեշտ տեղեկատվությունը ուրիշ որևէ միջոցով ստանալ հնարավոր չէ: Ավելին՝ իր նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացված լինելու վերաբերյալ Մ. Պողոսյանի հարցմանը ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանը հայտնել էր, թե մինչ հարցման պահը՝ 2017 թ. օգոստոսի 17-ը, նման գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել՝ տրամադրելով ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Մ. Պողոսյանն այդ մասին իմացել է ավելի ուշ՝ իր դեմ ապօրինի հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում՝ 2017 թ. օգոստոսին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն բողոք էր ներկայացրել Մ. Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացանելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշման դեմ: Դրանով ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Գ. Մարգարյանը հանցակազմ չէր տեսել ինչպես ոստիկանների գործողություններում, այնպես էլ հաղորդում ներկայացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի գործողություններում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված սուտ մատնության հիմքով: Դատախազին ուղղված բողոքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դա որակել էր որպես իրավապաշտպանի վրա ճնշում գործադրելու միջոց, որպեսզի վերջինս խուսափի հանցագործության մասին բարձրաձայնելուց: Ա. Սաքունցի բողոքը մերժելու մասին որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը վերահաստատել է ՀՔԾ քննիչ Գ. Մարգարյանի այն պնդումը, թե «կասկածվում է» և «կասկածյալ» եզույթները նույնը չեն: Նրա պնդմամբ՝ վերջինը առաջինի մասնավոր դրսևորումն է միայն: Եվ անձը կարող է կասկածվել հանցագործություն կատարելու մեջ, սակայն «կասկածյալի» դատավարական կարգավիճակ չունենալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/26-10-2017-07/

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.