Իթաքա 37․ ավելի հայտնի (Վինչեստր)

Իթաքա 37-ը կոտորակ կրակող պոմպային հրացան է, որը զանգվածաբար արտադրվել է քաղաքացիական, զինվորական և ոստիկանական շուկաների համար: Այն լիցքավորվում և լիցքաթափվում է ներքևից փակ թողնելով կողամասերը: Քանզի փամփուշտները լիցքավորվում և լիցքաթափվում են ներքևից, զենքը հարմար է թե աջլիկների և թե ձախլիկների համար, ինչը հրացանը առավել հայտնի է դարձրել ձախլիկների շրջանում:

Իթաքա 37ը ստեղծվել է 1915թ. մոդելավոորման վրա, որը կատարել է հայտնի զինագործ Ջոն Բրաունինգը: Այդ մոդելը ի սկզբանե նախատեսված էր լինել Ռեմինգտոն 17: Այն ուներ 20 տրամաչափի փամփուշտ: Մոդելը հետագայում կատարելագործեց Ռեմինգտոնը և դարձավ կողային հետադարձ մեխանիզմով Ռեմինգտոն 31-ը:

Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո Իթաքա ընկերությունը ներկայացրեց իր 37 մոդելը, սակայն դադարեցրեց արտադրությունը Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում:

Պատերազմի ավարտից հետո նրանք վերսկսեցին արտադրությունը և Իթաքա 37-ը դարձավ ամենաերկար ժամանակ արտադրվող պոմպային հրացանը (այն արտադրվում է մինչ օրս) անցնելով Վինչեստեր 12 մոդելին: Արտադրությունը կարճատև դադարեց 2005 թվականին, սակայն վերականգվեց ընկերության տնօրինության փոփոխությունից հետո:

Իթաքա 37-ի տեխնիկական բնութագիրը.

Քաշը առանց փամփուշտ – 3.06 կգ (կարող է փոփոխվել կախված կատարելագործումից),

Երկարությունը – 760-1006 մմ կախված մոդելից,

Փողի երկարությունը – 330-760 մմ կախված մոդելից,

Փամփուշտի տրամաչափը – 12, 16, 20 կամ 28,

Փամփուշտների սնուցման տեսակը – ներփողային գլանաձև փամփշտակալ, 4, 5 կամ 7 փամփուշտ տարողությամբ։

Իթաքան, բացի ԱՄՆ ռազմական ուժերից, լայնորեն կիրառվում է Նյու Յորքի ոստիկանությունում: Իթաքա 37-ը տարածված էր նաև որպես որսորդական զենք և ինքնապաշտպանության համար:

Իթաքա 37-ը համարվում էր ուշ 60-ականների գանգստերների հրացանը, քանի որ մատչելի էր և հեշտ կիրառվող:

© Criminal.am հրապարակումը պատրաստելու համար

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.