ՌԴ-ն համամիտ չէ Լեհաստանի դատախազության մեղադրանքների հետ

Օրերս Լեհաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մարեկ Պոշինեկը հայտարարել էր, որ Վարշավան մեղադրանքներ է առաջադրել օդային երթևեկության ռուս կարգավորներին. լեհական կողմը գտնում է, որ նրանք մտածված հրահրել են Սմոլենսկում Լեխ Կաչինսկու ինքնաթիռի վթարը:

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը համամիտ չէ Լեհաստանի դատախազության մեղադրանքների հետ Սմոլենսկի վթարի առնչությամբ, որի ժամանակ մահացել էր նախագահ Լեհ Կաչինսկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը վարում է իր սեփական հետաքննությունը դեպքի բացահայտման առնչությամբ:

«Իհարկե, բոլոր հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն, սակայն լեհական կողմի նման վարմունքը վատթարացնում է պետությունների երկուստեք հարաբերությունները»,- ընդգծել է նա՝ հավաստիացնելով, որ աշխատանքները շարունակվում են դեպքի բացահայտման համար:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.