«Կալաշնիկովը» սկսել է հետախուզական անօդաչու սարքերի սերիական արտադրություն

«Կալաշնիկով» կոնցեռնը սկսել է անօդաչու հետախուզության ու դիտարկման նորագույն համալիրի սերիական արտադրությունը, հայտնում է RNS-ը։

«Ակնկալվում է, որ 2017-ին անօդաչու ավիացիոն համակարգի համալիրը կանցնի պետական փորձարկումների փուլը»,- ասել է ZALA AERO ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկիտա Զախարովը։ Նրա խոսքով, անօդաչուն բավականին պարզ ու հուսալի է շահագործման մեջ, ունի թռիչքի անաղմուկ ռեժիմ։ Առաջին սարքերն արդեն փոխանցվել են պատվիրատուներին։

Անօդաչուն կարող է թռչել 4 ժամ, թռիչքն իրականացվում է ձեռքից, առանց կատապուլտայի գործածման։ Անօդաչուն 7․5 կգ է կշռում։ «Տեսանյութեր փոխանցելու հարցում գործողության շառավիղը բարդ օդերևութաբանական պայմաններում կազմում է առնվազն 30 կմ, իսկ կառավարման շառավիղը՝ առնվազն 50 կմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ընթացիկ տարում ZALA 421-16Е2 համալիրների պատվերների պորտֆելն արդեն ձևակերպված է։ Պատվիրատուներն են թե պետական մարմիններն ու ձեռնարկությունները, թե զանազան առևտրային կառույցները»,- ասվում է հաղորդագրության մեջ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.