Ավտոմատ Կալաշնիկով АK 47 (տեսանյութ)

Կալաշնիկովի ավտոմատը իր բազմաթիվ մոդելավորումներով համարվում է աշխարհի ամենատարածված հրազենը: Այն, իր բոլոր տարբերակները ներառյալ, կազմում է աշխարհի հրազենի 1/5-ը: Վաթսուն տարվա ընթացքում արտադրվել է ավելի քան 70 միլլիոն Կալաշնիկովի ավտոմատի օրինակ: АK-ն աշխարհի հիսունից ավել երկրների սպառազինության մաս է կազմում: Կալաշնիկովի ավտոմատի գլխավոր մրցակիցը Ամերիկյան արտադրության M16-ն է, որը արձակել է ընդամենը 8 միլլիոն օրինակ:

Картинки по запросу автомат калашникова ак 47 рисунок

Կալաշնիկովի ավտոմատի մշակումը սկսվեց 1943թ.: Հիմքում ընկան Գերմանացիներից, որպես ավար վերցված MKb.42(H) ավտոմատը և Ամերկյան M1 Կարաբինը: Մոդելավորողը հենց ինքը Միխաիլ Կալաշնիկովն էր: Կալաշնիկովը իր մոդելավորած գազային հետադարձ մեխանիզմով օրինակը ներկայացրեց 1946թ.: Սակայն իր օգնականի Ալեքսանդր Զայցևի խորհրդով Կալաշնիկովը վերամոդելավորեց իր ավտոմատը և վերջնական օրինակը ներկայացրեց 1947թ., և այն դարձավ հիմա մեզ հայտնի АK 47-ը:

АK 47-ի մարտավարական-տեխնիկական բնութագիրը՝

  • Քաշը առանց փամփուշտ — 3,47 կգ,
  • Երկարությունը սվին դանակով/առանց — 1070/870 մմ,
  • Փողի երկարությունը – 415 մմ,
  • Փամփուշտի տրամաչափը — 7,62 մմ,
  • Արագաձգությունը մենահատ/կրակահերթեր/ավտոմատ — 40/100/600 կրակոց/րոպե,
  • Փամփուշտի նախնական արագությունը – 715 մ/վ,
  • Կրակի նշանառման հեռավորությունը – 800 մ,
  • Կրակի առավելագույն հեռավորությունը – 1500 մ մահաբեր/3000 մ առավելագույն,
  • Փամփշտակալի տարողությունը — 30 փամփուշտ։

Կալաշնիկովի ավտոմատը համարվում է լեգենդար զենքի շուկայում: Այն օգտագործվել է բազմաթիվ պատերազմներում, ընդ որում նաև Ղարաբաղյան կոնֆլիկտում: Ցավոք այն նաև տեռորիստների ամենասիրելի զենքն է: Իսլամական Պետության ողջ բանակը զինված է Կալաշնիկովի ավտոմատներով: Այն նաև մաս է եղել աշխարհի ամենազարհուրելի տեռորիստական հարձակումների, ինչպիսիք էին Բեսլանի դպրոցի գրավումը, Ռուսական Նորդ-Օստ թատրոնի գրավումը և անգամ Հայաստանում 1999թ. Հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի մարդասպանությունները:


Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.