Կալաշնիկովի գնդացիր ПК

Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո Սովետ Միության բանակի սպառազինության գնդացիրն էր Գորյունովի 7,62 մմ գնդացիրը: Այն հուսալի էր, էֆֆեկտիվ և ամենակարևորը՝ զգալիորեն ավելի թեթև իրեն նախորդող լեգենդար Մաքսիմ գնդացիրից: Սակայն Գորյունովի գնդացիրը ունիվերսալ չէր, ինչպես Գերմանացիների ՄԳ 42-ը, որը անհրաժեշտության դեպքում կարելի էր հանել հենակներից և դարձնել ձեռքի գնդացիր: Եվ այդ պատճառով սկսվեցին նոր սովետական գնդացրի մոդելավորման աշխատանքները Մ.Տ. Կալաշնիկովի ղեկավարությամբ:

1961 թ. Սովետական բանակի սպառազինությանը հանձնվեց Կալաշնիկովի 7.62 մմ ունիվերսալ գնդացիրը ԿԳ/ԿԳԾ: Հետագայում ավելացվեց նաև գիշերային տեսանելիության մոդելը ԿԳԳ:

Մոդելավորվել էր նաև հատուկ տանկային զորքերի համար նախատեսված ԿԳՏ (Կալաշնիկովի Գնդացիր Տանկային): Նա չուներ բռնակ և տարբերվում էր ավելի երկար փողով, բացի այդ ուներ էլեկտրական կառավարման ձգան, որը թույլ էր տալիս կրակել տանկից:

ԿԳ-ի մարտավարա-տեխնիկական բնութագիրը՝

  • Քաշը առանց փամփուշտների – 8,990 կգ
  • Երկարությունը – 1173 մմ
  • Փողի երկարությունը – 658 մմ
  • Փամփշտային ժապավենի տարողությունը – 50…250 փամփուշտ
  • Փամփուշտի նախնական արագություն – 825 մ/վ
  • Կրակի վարման հեռավորությունը – 1500 մ
  • Արագաձգությունը – 650 կրակոց/րոպե

ԿԳ-ն նախատեսված էր լինելու մոտոհրաձգային զորքերի համար: Այնուամենայնիվ իր հզորության և փամփուշտների մեծ տարողության շնորհիվ այն դարձավ առանձին դասակների և անգամ ջոկերի սպառազինության մի մաս:

Սխալ կլինի ԿԳ-ն անվանել Կալաշնիկովի ավտոմատ, որին պարզապես կցել են ժապավենային սնուցում: Իհարկե երկու զենքերի միջև որոշակի նմանություն կա, բայց ԿԳ-ի հիմնական առավելությունն այն է, որ այն օգտագործում է 7,62 մմ փամփուշտներ, որոնք իրենց հերթին շատ ավելի հզոր են և հեռահար, քան ստանդարտ 5,45 տրամաչափի փամփուշտները:

ԿԳ-ն իր մի քանի ձևափոխված տեսակներով գտնվում է մոտ 20 երկրի սպառազինության ցուցակում: Շատ պետություններում հենց Կալաշնիկովի ունիվերսալ գնդացրի մոդելի հիման վրա են նախագծում նոր զենքեր: Թեև Ռուսաստանի Դաշնության սպառազինությանն է ավելացվել նոր մոդելավորած, հզոր «Պեչենեգ» գնդացիրը, ԿԳ-ն մնում է ՌԴ զորքերի սպառազինության հիմնական գնդացիրը:

© Criminal.am հրապարակումը պատրաստելու համար

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.