«Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել 18-ամյա աղջկա նկատմամբ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուն սեռական հարաբերության հարկադրելու մեջ մեղադրվող «Կապանի ԲԿ»-ի բժիշկ Ա.Կ.-ն դատապարտեց 2 տարի ժամկետով ազատազրկման:

Դատավճռով բժշկի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորում թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ պատիժը կրելու սկիզբ է հաշվել 2017 թվականի հունվարի 26-ից: Հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջիկը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունք է ընդունվել հունվարի 16-ին։ Վերջինս հունվարի 17-ին տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որտեղ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։

Աղջիկը դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Ապա դատարանը բավարարել էր քննիչը միջնորդությունը՝ բժշկի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Սակայն դատական ակտից պարզ է դառնում, որ բժշկին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և նա դատապարտվեց 140-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարման մեջ:  Այն է (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը)

#Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.