Կեղծ կտրոններն ու պետության վնասները

Ազգային անվտանգության ծառայությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքերով հարուցված քրեական գործերով նախաքնությունները մեկը մյուսի հետևից մոտենում են իրենց տրամաբանական ավարտին:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս անգամ տրանսպորտային կեղծ կտրոնները պատրաստելու գործով պետությանը հասցվել է շուրջ 20 միլիոն դրամի վնաս: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ն կեղծ կտրոններ վաճառելու համար 4 անձի էր կալանավորել` Արտյոմ Օրդուխանյանին, Դավիթ Մնացականյանին, Սարգիս Հակոբյանին և Սամվել Բարխոյանին:

Ի դեպ, նշենք, որ Սամվել Բարխոյանը հայտնի երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրն է:

Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տրանսպորտային կեղծ կտրոնները վաճառելու գործով մեղադրյալների թիվը ավելացել է ևս երկու անձով: Պարզեցինք, որ Արտյոմ Գալստյանը, ունենալով «HEIDELBERG GTO 52» մոդելի պոլիգրաֆիական տպագրության համար նախատեսված սարքավորում, 2015թ. սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին պայմանավորվել է քաղաքացի Հրաչ Մանգասարյանի հետ, որպեսզի տպագրի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1.200 կեղծ ձևաթղթեր:

Գալստյանը 1200 կեղծ կտրոններից յուրաքանչյուրի համար ստացել է 1000 դրամ: Այնուհետև, կտրոնները տպելուց հետո, Գալստյանը սկսել է տարբեր մարզեր տանել և վարորդներին վաճառել, ինչի արդյունքում պետությանը հասցրել է 10 միլիոն 650 հազար դրամի վնաս:

«Ժողովուրդ»

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.