Քննիչները քրեական գործերով ապացույցներ են կեղծել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից քրեական գործերով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Այսպես, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում խուլիգանության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Հ. Վ.-ն հաղորդում է տվել, որ հիշյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած` ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր հարցաքննության արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է շարադրել: Մասնավորապես, հարցաքննությունների ընթացքում Հ. Վ.-ն հայտնել է, որ որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել քրեական գործով անցնող երկու մեղադրյալների միջև, սակայն քննիչը հարցաքննությունների արձանագրություններում գրի է առել, թե նա, իբր, ներկա է եղել վերջիններիս կողմից վիճաբանելու և միմյանց հարվածելու դեպքին:  

Մյուս քրեական գործի նյութերի համաձայն` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճռում արձանագրվել են խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն: Մասնավորապես, դատարանի կարծիքով` վրաերթի փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Գ. Հ.-ի հարցաքննության ժամանակ քննիչը դիտավորյալ չի արձանագրել քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք ելակետային տվյալներ, այլ դրանք արձանագրության մեջ լրացրել է ավելի ուշ` հարմարեցնելով հարցաքննությունից հետո ձեռք բերված այլ ելակետային տվյալներին:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.