Քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի խարդախության և վաշխառության փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախության և վաշխառության դեպքերի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցներ Ա. Ե.-ի և Խ. Հ.-ի կողմից տրված հաղորդումների հիման վրա:

Այսպես, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսուչ Ա. Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն կառույցի մեկ այլ հարկային տեսուչ Խ. Հ.-ն իրեն «տոկոսով» գումարներ է տվել` զբաղվելով վաշխառությամբ: Մասնավորապես, վերջինս 2008 թ.-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2014թ.-ի օգոստոսի 10-ը` տարբեր ժամանակահատվածներում, իրեն տվել է ընդհանուր առմամբ` 4.500.000 ՀՀ դրամ` սկզբում ամսական 10, ապա` 3 տոկոս տոկոսադրույքով: Վաշխառության հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով:

Հարկային տեսուչ Խ. Հ.-ն էլ, իր հերթին, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ Ա. Ե.-ն է իր վստահությունը չարաշահելու միջոցով իրենից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել: Ըստ Խ. Հ.-ի` 2011 թվականի մարտի 10-ին Ա. Ե.-ն, չարաշահելով իր վստահությունը, կարճ ժամկետներում վերադարձնելու պայմանով իրենից վերցրել է 9.000.000 ՀՀ դրամ, սակայն խոստումը չի կատարել և խարդախությամբ հափշտակել է այն: Հանցագործության հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` վերը նշված երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.