Քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Մասնավորապես, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ վարչական դատարանի 2011 թ.-ի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել է հայցվոր Հ. Ա.-ի միջնորդությունը, որով համապատասխան ընկերությանն արգելվել է վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող ակումբի շենքին հարակից հողատարածքում որևէ շինարարական գործողություն կատարել: Արդյունքում, դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնում հարուցվել են կատարողական վարույթներ: 2011 թ.-ի հունիս և հուլիս ամիսների ընթացքում վիճելի տարածքը զննելիս` ԴԱՀԿ ծառայության վերը նշված բաժնի աշխատակիցները հայտնաբերել են շինարական աշխատանքների կատարման մասին վկայող տվյալներ, սակայն, չնայած այդ հանգամանքին, միջոցներ չեն ձեռնարկել նախապատրաստվող շինարարությունն արգելելու և դատարանի որոշման պահանջները չկատարելու համար պատասխանող կողմին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Արդյունքում, 2011 թվականի հուլիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, վիճելի տարածքում կառուցապատում է կատարվել:

Այսպիսով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայութունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.