Քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել Գևորգ Թ.-ի և Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Այսպես, համաձայն քրեական գործով ձեռք բերված նյութերի, 27.09.2016թ.-ին Երևան քաղաքի Մովսես Խորենացի 28 հասցեում գործող «Վոյս» կարաոկե ակումբի այցելուներ Գևորգ  Թ.-ն և Էդգար Ա.-ն ակումբում վիճաբանել են միմյանց հետ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Բացի այդ, անհարգալից վերաբերմունք են դրսևորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ  տվել և բռնություն գործադրել միմյանց նկատմամբ: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունները շարունակվել են նաև դրսում, որտեղ վիճաբանությանը միջամտել են ակումբի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները: Վերջիններս վիճաբանությանը մասնակցած անձանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Այսպիսով, Գևորգ Թ.-ի և Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.