Քրեական հեղինակությունները դիմել են ՊԵԿ նախագահին

Կառավարության փետրվարի մեկի որոշմամբ լուծարվեց Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Նախաբացթողումային վարչությունը:

Սա ՊԵԿ  պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է: Ինչպես մամուլում հայտնված տեղեկություններն էին փաստում վարչությունը լուծարվել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի անձնական որոշմամբ: Բանն այն է , որ 2016 թվականին ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը այս վարչության աշխատակիցների հետ լեզու չի կարողացել գտնել և բազմաթիվ անգամ նրանց սպառնացել է բոլորին աշխատանքից ազատել:

Եվ ահա , իր նշանակումից մեկ տարի անց Հարությունյանի միջնորդությամբ կառավարությունը լուծարում է այս վարչությունը և աշխատանքից ազատում նրա բոլոր աշխատակիցներին:

Criminal.am-ի տեղեկություններով Նախաբացթողումային վարչության մի շարք աշխատակիցներ փորձում են վերականգնել իրենց աշխատանքը ՊԵԿ-ում : Նրանց համար Վարդան Հարությունյանի մոտ միջնորդում են տարբեր գործիչներ, մասնավորապես ՝ Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը և մի շարք քրեական հեղինակություններ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ Վարդան Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել մի շարք քրեական հեղինակությունների կողմից միջնորդված անձանց վերականգնել Պեկ տարբեր վարչություններում աշխատանքի:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.