Կիևում ձերբակալել են օրենքով գողի

Կիևում ձերբակալել են օրենքով գող Գելա Ջոջուային, ով հանցագործ աշխարհում հայտնի է որպես Գելա Թբիլիսկի։ Ծնունդով վրաստանիցի Գելա Թբիլիսկին մոտ մեկ տարի հովանավորել է ավտոառևանգող մի քանի խմբերի։ Այս մասին տեղեկացրել է Կիևի Ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն, հաղորդում է մայրաքաղաքային ոստիկանության մամլո ծառայությունը։

Ռուսաստանի քաղաքացի 51-ամյա Գելա Ջոջուան թագադրվել է 1996 թվականին Մոսկվայում։ Կիև ժամանել է անցյալ տարի և ստեղծել մի քանի հանցավոր խմբավորումներ, կազմակերպել է քրեական «սխոդկաներ», աջակցնել է «օրենքից դուրս» ապրողներին։ Հայտնի է, որ Գելա Թբիլիսկին երիտասարդներին խրախուսել է մասնակցելու հանցագործ խմբերի գործունեությանը։ Հաստատվել է, որ Կիևում, Նիկոլաևում և Խերսոնում օրենքով գողը տանիք է եղել հանցագործ խմբավորումների, որոնք գործել են երկու ուղղություններով՝ ավտոմեքենաների առևանգում և տրանսպորտային միջոցների զավթում։

Ըստ տեղական ոստիկանության տեղեկատվության, նախկինում Գելա Թբիլիսկին բազմիցս դատվել է ծանր հանցագործությունների համար (ավազակային հարձակում, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն)։

«Прайм Крайм»

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.