Սպանություն Արագածոտնում

Սպանություն Արագածոտնում. դիակի վրա հայտնաբերվել է 17 հրազենային վնասվածք

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական͵ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Աշտարակ քաղաքում տեղի ունեցած սպանությունը͵ կասկածյալը ձերբակալվել է։

2017թ. ապրիլի 10-ին ահազանգ է ստացվել͵ որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է քաղաքացի Հ.Մովսիսյանի դին՝ 17 հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 10 հատ պարկուճ͵ արնանման հետքեր։

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով͵ մշակվել քննչական պլան͵ առաջ քաշվել աշխատանքային վարկածներ͵ որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ գործողություններ։

Արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աշտարակ քաղաքի բնակիչ͵ ծնված 1971թ.։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Հ.Մովսիսյանի հետ͵ որի ժամանակ ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Ապա՝ տուժողի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի և ուղևորվել Աշտարակ քաղաքի հրապարակի ուղղությամբ, սակայն հրապարակն անցնելուց հետո բախվել է մի քանի ավտոմեքենաների։

Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.