Կողոպտել են զուգարանում գտնվող կանանց

Հուլիսի 5-ին Վենեսուելայի խորհրդարանի վրա հարձակվողներից մի քանիսը մտել էր խորհրդարանի զուգարան ու կողոպտել այնտեղ գտնվող կանանց, հայտնում է պատգամավոր Յահայրա Ֆորերոն։

«Նրանք կողոպտել են կանանց, որոնք զուգարանում էին գտնվում։ Պատգամավոր Կարին Սալանովայի վրա հրազեն են պահել ու նրանից խլել բջջային հեռախոսը»,- ասել է Ֆորերոն։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արդեն դատապարտել է խորհրդարանի վրա հարձակումը ու նշանակել համապատասխան հետաքննություն։

Հարձակվողները գործող իշխանության կողմնակիցներն էին, որոնք զինված էին մահակներով, նաև հայտնում են, որ նրանք ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործածել։ Առավոտից նրանք շրջափակել են Ազգային ժողովի շենքը, իսկ հետո ներխուժել շենք։ Վերջին տվյալներով, հարձակման հետևանքով տուժել է հինգ պատգամավոր ու խորհրդարանի յոթ աշխատակից։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.