Կոռուպցիոն սկանդալում հայտնված դատավորի որդին բանակում հոգեկան խանգարում է ստացել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ԶՈւ Կանազի հոսպիտալում է գտնվում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի որդին՝ Ռազմիկ Բարսեղյանը:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդը հոգեկան խանգարում է ստացել բանակում՝ ԼՂՀ Մարտունի-3 զորամասում, որտեղ ժամկետային զինծառայող էր: Երիտասարդի հիվանդության պատճառը եղել է վախը, իսկ թե ինչից է վախեցել նա, հարազատները չեն ցանկանում խոսել այդ մասին: Ռազմիկ Բարսեղյանը 2018 թվականի հունվարին պետք է զորացրվեր, սակայն այսօր նա ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում: Բանակում հոգեկան խանգարում ստացած երիտասարդի հետ թողնում են տեսակցել միայն մորը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին 1000 դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Իշխան Բարսեղյանին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Շենգավիթ վարչական շրջանում` փողոցում, «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.