Ձերբակալվել է կես րոպեում ոսկերչական խանութը կողոպտած բանդան

Դուբայի էմիրության ոստիկանությունը մեկ օրը չլրացած ձերբակալել է հանցագործներին, որոնք կես րոպեում ոսկերչական խանութը կողոպտել են 2 մլն դիրհամի (մոտ 548 հազար դոլար) չափով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Դուբայի ոստիկանության Twitter-ի էջում:

«Դիմակավորված կողոպտիչները կարողացել են ընդամենը 31 վայրկյանում կոտրել խանութի ցուցափեղկը, այնտեղից տանել 2 մլն դիրհամի ոսկերչական զարդերը և անհայտ ուղղությամբ թաքնվել, սակայն… Դուբայի ոստիկանությունը 24 ժամը չլրացած ամբողջ բանդային ձերբակալել է»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ կողոպոտը կատարել են 5 արտասահմանցիներ, որոնք բնակվում են ԱՄԷ-ում, այդ թվում՝ մի կին:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.