Կրիմինալ աշխարհում եղել են նաև կին «օրենքով գողեր» 

Մեր օրերում չկան կին «օրենքով գողեր»: Գողական գաղափարախոսությունը գոյություն է ունեցել նաև կանանց համար նախատեսված կալանավայրերում: 

1956 թ. տեղի ունեցած խոշոր գողական (սխոդկայի) ժամանակ որոշվել է, որ կինը  չի կարող «օրենքով գողի» կարգավիճակ ունենալ: Այդ օրվանից ոչ մի կին չի «թագադրվել», որպես «օրենքով գող»: Պատճառն այն է, որ «օրենքով գողը» չի կարող տղամարդու սեռական օրգանի հետ կապ ունենալ: Սա գողական աշխարհի հիմնական օրենքն է, և այդ չգրաված օրենքի համաձայն այդ հարցը վերջնական լուծում է ստացել: Այնուամենայնիվ, բանտերում գտնվող կանանց մեջ կան հեղինակություններ, որոնք քրեական հիերարխիայում հասել են բարձր դիրքերի, բայց այդքանով հանդերձ, կանայք զրկված են քրեական աշխարհում որոշումներ կայացնելու իրավունքից:

Կին հանցագործները տարբեր են: Նրանց մի մասն անցյալում քրեական աշխարհի հետ ամենաարտասովոր ձևով է կապված եղել՝ վաճառել են թմրամիջոցներ, մեքենաներ առևանգել, դրամապանակներ գողացել և զբաղվել տարատեսակ այլ հանցատեսակներով: Ընդհանուր առմամբ, գոյություն ունեն 6 տեսակի պրոֆեսիոնալ կին հանցագործներ:

Մարդասպաններ: Նման կանայք սովորաբար հանցավոր խմբավորման մի մասն են կազմում: Նրանք կարող են լինել սերիական մարդասպաններ: Որպես կանոն, նման հանցագործները ցմահ ազատազրկվում են կամ մահապատժի են ենթարկվում:

Ծայրահեղներ: Այդ կանայք իրենց քրեական կենսագրության պատմության մեջ հեղինակություն են վայելել, բայց հետո դարձել են թմրամոլներ, հարբեցողներ ու մանր գողություն անողներ: Նրանց արդեն մտերիմներն էլ չեն ընդունում:

Պրոֆեսիոնալներ: Նրանք զբաղվում են խարդախությամբ,  հափշտակությամբ կամ մեծ չափերի գողությամբ: Այդպիսիները շատ քիչ տոկոս են կազմում:

Տարանցիկներ: Նրանց մեծ մասը ներգրավված է թմրամիջոցների առևտրի մեջ: Նրանք իրենց բիզնեսի վարպետներ չեն, քանի որ նման  գործունեությամբ ստիպված են զբաղվում՝ սոցիալական  խնդիրների պատճառով: Բանտից ազատվելուց հետո դա նրանց համար դառնում է մշտական զբաղմունք, որովհետև գոյության ապահովման այլ միջոց չեն գտնում: Առաջին անգամ դատապարտվածների մոտ  80%-ը կրկին ու կրկին բանտ է վերադառնում:

Սպիտակ օձիքներ: Սրանք պետական կառավարման, տնտեսական, դատական համակարգի բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք են, որոնք  տղամարդկանցից  ոչ պակաս հանցագործություններ են կատարում: Հանցավոր գործունեությամբ զբաղվում են ոչ միայն ղեկավարները, այլև միջին օղակներում գտնվողները, որոնք  կաշառք են վերցնում,  փաստաթղթեր են  կեղծում և այլն: 

«Մամա ռոզաներ»: Զարմանալի է, բայց կին հանցագործների այս տեսակն  ամենահարգվածն է գողերի աշխարհում, նրանք մեծ հեղինակություն են վայելում:  Այդ հարգանքին  արժանանում են  հատուկ ծառայությունների համար՝ հիմնականում զբաղվում են երիտասարդ աղջիկների առևտրով: «Մամա ռոզաները» տարիքով են լինում, ընտանիք և երեխաներ սովորաբար չեն ունենում:

Կին կալանավորները բանտում ապրում են համարյա տղամարդ կալանավորների պես: Բանտը կոտրում է բոլոր կարծրատիպերը: Եթե ազատության մեջ գոյություն ունի կանացի համերաշխոություն, կարևորվում է արտաքինն ու հագուստը, ապա բանտում այդ սկզբունքները խախտվում են:

Կանանց կոլեկտիվի կառուցվածքն ու հիերարխիան բանտախցերում

Կանանց համար բանտում ապրելը հեշտ փորձություն չէ: Այստեղ նրանք գերբեռնվածության ու խառնաշփոթի մեջ են: Տղամարդկանց խցերի հետ համեմատած, կանանց մոտ  ավելի մաքուր և ընդարձակ է: Ավելի  հարմարավետ պայմաններ ունենալու համար կանայք խմբեր են կազմում: Այդպես նրանք աջակցում են միմյանց, որպեսզի հաղթահարեն բանտային կյանքի դժվարությունները:

Շատ է խոսվում կալանավայրում կանանց  միջև լեսբիային հարաբերությունների մասին: Կանանց շրջանում այս երևույթն ավելի տարածված է, քան տղամարդկանց: Միևնույն ժամանակ, դա  տեղի է ունենում երկրորդ անգամ դատապարտվածների հետ: Բնականաբար, նրանք  բաժանվում են խմբերի: Կալանավայրում գտնվող կանանց մեծ մասն առաջին անգամ դատապարտվածներ են, բայց կան նաև ռեցիդիվիստներ, որոնք կառավարում են գաղութային ողջ կյանքը: Երբ այդպիսի կինը հայտնվում է ճաղերի ետևում, ընտանիքի պես իր շուրջն է հավաքում իր նման ևս 3-4 հոգու: Բայց առաջնորդություն կամ գողական կոշտ հիերարխիա չկա, որը գործում է տղամարդկանց բանտում։

 

Այնուամենայնիվ, կինն ու հանցագործությունն անհամատեղելի են: Կնոջն ի վերուստ տրված է մայր լինելու, ընտանիքի պահապանի և բնությունից զիջողի դերը: Իսկ հանցավոր աշխարհն, ընդհակառակը, կնոջը  դարձնում է դաժան ու անկառավարելի:  Այն  խախտում է կնոջ հոգեբանությունը, ստիպում է դառնալ տղամարդու պես:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.