Լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում տեղի է ունեցել քարաթափում, հորատանցողը տեղում մահացել է.

Հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանքի հորատանցման աշխատանքներ կատարող անձի մահվան դեպքի առթիվ:


2017թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանք, որտեղ, մինչև խմբի հասնելը, մահացել է մի տղամարդ:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի ստորգետնյա հանքավայրի 1-ին տեղամասում լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով նույն ընկերության հորատանցող Վ.Սահակյանը, աշխատավայրի նախապատրաստական աշխատանքներ կատարելիս, մնացել է հանքաքարի տակ ու ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.