M1911 ատրճանակ

M1911-ը մեկ գործողության ձգանով, կիսաավտոմատ ատրճանակ է, որը կիրառում է .45 ACP տեսակի փամփուշտ: Այն ԱՄՆ զորքերի հիմնական ատրճանակն էր համարվում 1911-ից 1986 թվականները: Ատրճանակնն օգտագործվել է բազմաթիվ պատերազմներում, որոնցից առաջինը ԱՄՆ-Ֆիլիպինյան կոնֆլիկտն էր։ Հետագայում այն կիրառվել է նաև Առաջին և Երկրորդ Համաշխարհային պատերազմներում, Կորեական պատերազմում և Վիետնամի պատերազմում:

ԱՄՆ արտադրել է M1911-ի և Մ1911A-ի մոտ 2,7 միլլիոն օրինակ: ԱՄՆ զորքերի հիմնական ատրճանակ M1911-ի տեղը 1986թ. հոկտեմբերին դարձավ Բերետտա M9-ը, բայց քանի որ M1911 շատ տարածված ատրճանակ էր, այն չդադարեցրին արտադրելը: M1911-ի կատարելագործված տեսակները մինչ օրս օգտագործվում են ԱՄՆ բանակի տարբեր ստորաբաժանումների կողմից:

M1911-ը մշակել է Ջոն Բրաունինգը և հայտնի է իր կարճ հետադարձ մեխանիզմի սկզբունքով: Ատրճանակը ունեցավ բազմաթիվ կրկնօրինակներ և իր մեխանիզմը հետագայում դարձավ 20-րդ դարում կիրառվող գլխավոր, և անգամ 21-րդ դարում բոլոր կենտրոնացված կրակով ատրճանակների մեխանիզմը:

Մ1911-ի մարտավարական-տեխնիկական բնութագիրը՝

Քաշը առանց փամփուշտ – 1105 գ,

Երկարությունը – 210 մմ,

Փողի երկարությունը – 127 մմ,

Փամփուշտի նախնական արագությունը – 251 մ/վ,

Փամփուշտի տեսակը — .45 ACP,

Փամփուշտի տրամաչափը – 9 մմ,

Փամփշտակալի տարողությունը – 7 փամփուշտ։

M1911-ն իր որակի շնորհիվ ստացավ նաև բազմաթիվ մոդիֆիկացիաներ և շարունակում է օգտագործվել նաև ԱՄՆ-ից դուրս: Այն գտնվում է բազմաթիվ երկրների ռազմական և ոստիկանական սպառազինության մեջ: Այն շատ հայտնի է նաև քաղաքացիական և սպորտային ասպարեզներում:

M1911 ատրճանակը գրանցվեց որպես հանցանքի զենք ԱՄՆ ամենաշռնդալից մարդասպանության փորձերից մեկում: 1975թ. Մենսոն ընտանիքին պատկանողի «Սքուիքի» Ֆրոմմը M1911 ատրճանակով մահափորձ կատարեց այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդի վրա, երբ վերջինս բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Կապիտոլիում: Սակայն զենքը ինչ-ինչ պատճառներով չկրակեց և Ֆրոմմին անմիջապես ձերբակալեցին, իսկ Ֆորդը շարունակեց իր ճանապարհը:

#Criminal.am

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.