«Մահվան հրեշտակին» բանտախցում ծեծելով սպանել են

«Մահվան հրեշտակ» մականունով հայտնի ամերիկացի սերիական մարդասպան Դոնալդ Հարվին ծեծելով սպանվել է բանտախցում, որտեղ ցմահ բանտարկված է եղել մոտ 50 մարդ սպանելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ` 1970-1980-ական թվականներին Դոնալդ Հարվին աշխատել է որպես հիվանդապահ ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի հիվանդանոցում: Իր զոհերի մեծամասնությանը Հարվին սպանել է` թույն ավելացնելով նրանց ուտելիքի մեջ: Որոշ հիվանդներ խեղդամահ են եղել այն պատճառով, որ հանցագործն անջատել է արհեստական շնչառության սարքերը:

Նշվում է, որ 1987 թվականին Հարվին խոստովանել է 37 սպանության մասին: Ավելի ուշ նա հայտնել է, որ ինքը կրում է ևս 18 մարդու մահվան պատասխանատվությունը, որոնք կատարվել են Ցինցինատիի հիվանդանոցում:

Հարվին դատապարտվել է մի քանի ցմահ բանտարկության: Երեքշաբթի երեկոյան նա ծեծված է հայտնաբերվել ԱՄՆ-ի Օհայո նահանգի Թոլեդո քաղաքի բանտում:

Բանտային հաշվետվության համաձայն` 64-ամյա Հարվին ծեծի է ենթարկվել, երբ նրա մոտ է մտել անհայտ անձը: Երկու օր անց բանտարկյալը մահացել է վնասվածքներից:

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.