Ձերբակալվել է Թեյլոր Սվիֆթին հետապնդող մոլագարը

Ոստիկանությունը ձերբակալել է Թեյլոր Սվիֆթին հետապնդող մոլագարին՝ ոմն Մոհամմեդ Ջաֆարի: Ըստ TMZ-ի՝ 29-ամյա տղամարդը մի քանի անգամ թափանցել է աստղի նյույորքյան բնակարան: Նա մի ամբողջ գիշեր անցկացրել է տան տանիքին, իսկ մեկ անգամ նրան հաջողվել է միջանցք մտնել:

Ի դեպ՝ այդ շենքում է բնակվում նաև Օռլանդո Բլումը:
Մոհամմեդը ոստիկանությունում է: Նրան մեղադրանք է առաջադրվել և գրավի գումար սահմանվել՝ 20 հազար դոլար:

Երիտասարդ առաջին անգամ Թեյլորի բնակարանի շենք է եկել անցյալ տարվա դեկտեմբերին և հայտարարել, որ ուզում է հանդիպել երգչուհու հետ:

Մոհամմեդը նաև 59 անգամ զանգահարել է երգչուհու մենեջերներին և Թեյլորի հետ հանդիպում պահանջել:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.