Ամենահայտնի մոլագարները. Չարլզ Մենսոն

2009 թ.-ին հրապարակվել է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի նոր լուսանկարը: Մենսոնն այժմ 79 տարեկան է: 1969 թ.-ին նրան դատապարտել էին մահվան, ապա վճիռը փոխել ցմահ ազատազրկման:

Չարլզ Մայլզ Մենսոնը (անգլ.՝ Charles Milles Manson) ծնվել է 1934 թ. նոյեմբերի 12-ին, Սինսինատիում, Օհայո, ԱՄՆ։ Հայտնի որպես «Ընտանիք» պաշտամունքային հանցագործ խմբավորման ղեկավար, որը ծնունդ էր առել 1960-ականներին՝ Կալիֆորնիա նահանգում և որի շրջանակներում տեղի էին ունեցել մի շարք ծանր սպանություններ՝ խմբի տարբեր անդամների կողմից։ Մենսոնի «Ընտանիքը» բաղկացած է եղել տղամարդկանցից և կանանցից։

Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների ձեռքերով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 8-ին, երբ նրա հանցակիրները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, ով այդ պահին հղիության ութերորդ ամսում էր։ Նույն գիշերվա ընթացքում ոճրագործները սպանել էին նաև տան այգեպանի ընկերոջը՝ Սթիվեն Փերենթին, տանը գտնվող վարսահարդար Ջեյ Սեբրինգին, սոց աշխատող Էբիգեյլ Ֆոլջերին և լեհ գրող Վոյչիշ Ֆրիկովսկուն, ովքեր հյուրընկալվել էին Թեյթին։

Հաջորդ գիշերվա ընթացքում Մենսոնը մի քանի հետևորդի հետ սպանում է նպարեղենի խանութի տնօրեն Լենո Լա Բիանկային և նրա կնոջը՝ Ռոզմերիին։ Մենսոնն ու հետևորդները ավելի ուշ ձերբակալվում են ավտոմեքենաներ գողանալու համար, սակայն շուտով պարզվում է նրանց մեղավորությունը վերոնշյալ սպանություններում։

Սկզբնապես Մենսոնը և հանցակիցները դատապարտվել են մահապատժի, սակայն այդ ժամանակահատվածում Կալիֆորնիայի վերին ատյանի դատարանը ժամանակավորապես վերացնում է պատժի այդ ձևը, և մինչ օրս նրանք կրում են իրենց ցմահ բանտարկությունը։

Բանտարկությունից հետո Մենսոնի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա և պարանոյա։ Իր ագրեսիվ և անկայուն պահվածքի պատճառով 2012 թ.-ին Մենսոնին հրաժարվում են պայմանական վաղաժամկետ ազատման ենթարկել։

Մենսոնը եղել է երաժիշտ, «Ընտանիքի» գաղափարախոսության հիմքում ընկած էր «Բիթզլի» երգերի աղավաղված իմաստը, որում համայնքի անդամները ռասսայական պատերազմի կոչ էին նկատել։ Նրա առաջին երաժշտական ալբոմը թողարկել է 1970-ին՝ «Lie: the Love and Terror Cult» վերնագրով։ 2006-ին վերաթողարկվում է ալբոմը՝ CD տարբերակով, և դրա վաճառքից ստացված ողջ հասույթը տրվում է Վոյչիշ Ֆրիկովսկու ընտանիքին։ Allmusic երաժշտական բազան ալբոմը գնահատել է 4 աստղանի՝ առավելագույն 5-ից։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.