Սերիական մարդասպաններ. Դեյվիդ Բերկովից

Դեյվիդ Ռիչարդ Բերկովիցը (անգլ.՝ David Richard Berkowitz) հայտնի է որպես «Սեմի որդի» և «0.44 տրամագծով մարդասպան» ամերիկացի սերիական մարդասպան, ով 1976 թ.-ի հուլիսից մինչև 1977 թ.-ի օգոստոս ամիսները Նյու Յորքում սպանել է 6 մարդու և վիրավորել 7-ի։

1977 թ.-ից առ այսօր Բերկովիցը կրում է ցմահ ազատազրկման պատիժը։ Բերկովիցն ավելի ուշ պնդում է, որ նա կատարել էր այդ ոճիրները Սատանայի պատվերով, ով մտել էր հարևանի շան մեջ։ Հետագայում նա խոստովանում է, որ կարճ ժամանակով եղել է սատանիստական խմբակցության անդամ։

Կենսագրությունը

Ծնվել է 1953 թ., հունիսի 1-ին՝ որպես Ռիչարդ Դեյվիդ Ֆալկո` Նյու Յորքի Բրուկլին թաղամասում։ Մայրը` ոմն Բեթի Բրոդեր ամուսնացած է եղել Էնթընի Ֆալկո անունով մի քաղաքացու հետ։ Ամուսնական զույգն ունեցել է մի աղջիկ, որից հետո ամուսինները բաժանվել են, ընդ որում՝ առանց օրինական փաստաթղթերի։ Դրանից հետո Բեթի Բրոդերը անկանոն սեռական կապերի մեջ է եղել մի ամուսնացած տղամարդու հետ, և որպես արդյունք, ծնվել է Դեյվիդը, ով հայտնվել է մանկատանը։ Նրան որդեգրել են Փերլ և Նաթան Բերկովից ամուսինները, ովքեր ի վիճակի չէին իրենց երեխան ունենալու։

Դեյվիդը մեծացել է ջերմ մթնոլորտում, դպրոցում լավ է սովորել, սիրել է բասկետբոլը։ Լինելով բավականին ամաչկոտ, նա չէր կարողանում խորը հարաբերություններ հաստատել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։

13 տարեկան հասակում կորցնում է մորը, որը խորը բացասական ազդեցություն է ունենում նրա հոգեկան վիճակի վրա։

1971 թ.-ին 18-ամյա Բերկովիցը միանում է ԱՄՆ զինված ուժերին և ուղարկվում Կորեա` այնտեղ ծառայելով 3 տարի։

1974 թ.-ին Բերկովիցը կարողանում է գտնել կենսաբանական մորը։ Մի քանի հանդիպումից հետո նա պարզում է ողջ ճշմարտությունը իր մասին, որն ավելի է խորացնում նրա հոգեկան ընկճվածությունը։

Սպանություններ և ձերբակալություն

1974 թ.-ի հուլիսի 29-ին Բերկովիցը Charter Arms Bulldog .44 ատրճանակով կրակում է մեքենայում գտնվող երկու պատահական աղջիկների վրա, որոնցից մեկը սպանվում է, մյուսը` վիրավորվում։ 1977 թ.-ի հուլիսի 31-ին նա իրագործում է վեցերորդ և վերջին սպանությունը։ Նույն օրը նրան ձերբակալում են։ Ընդհանուր առմամբ նրա գործողությունների պատճառով կյանքից հեռացել է 6 մարդ և 7-ը վիրավորվում։

Фотография

Պատիժը

Բերկովիցին դատապարտեցին 365 տարվա բանտային ազատազրկման և մինչ օրս Բերկովիցը կրում է իր պատիժը։

1979 թ.-ին հուլիսի 10-ին բանտում բանտարկյալներից մեկը սրիչով «զինված» նրա հարձակվում է նրա վրա և վիրավորում Բերկովիցին։ Բժիշկները մոլագարին 56 կար են տալիս։

Բանտային տարիների ընթացքում, 1987 թվականին Բերկովիցը քրիստոնեություն է ընդունում, որից հրաժարվել էր բանակից զորացրվելուց հետո։

Դեյվիդ Բերկովիցի մասին գրվել են ոչ միայն գրքեր, այլև նկարահանվել են «Սեմի արյունոտ ամառը» և «Խավարի միջից» գեղարվեստական կինոնկարները։

Բարկովիցի պաշտոնական կայքը՝ այստեղ։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.