Մեղադրանք է առաջադրվել ԵՄ պատվիրակության կողմից հատկացված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:


Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել նաև «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպությանը ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀԿ նախագահը կազմել է կեղծ փաստաթղթեր՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ, դրանք ներկայացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ, որոնց հիման վրա՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարի օժանդակությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական տվյալներով՝ ՀԿ-ին երկու ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը կազմում է շուրջ 300 հազար   եվրոյին համարժեք դրամ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2017թ. նոյեմբերի 3-ին բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.