Մեքսիկայում մարտի սկզբից սպանվել է արդեն չորրորդ լրագրողը
Մեքսիկացի լրագրող Մաքսիմո Ռոդրիգես Պալասիոսին Ստորին Հարավային Կալիֆորնիա նահանգի Լա Պաս քաղաքում սպանել են անհայտ անձինք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Colectivo Pericu համացանային պարբերականի տվյալներով, որտեղ աշխատում էր Պալասիոսը` նա գնդակահարվել է, երբ առևտրի կենտրոնի կայանատեղիում կայանելիս է եղել իր ավտոմեքենան: Նրա հետ է եղել նաև նրա կինը, սակայն վերջինը չի տուժել: Լրագրողը 15 վերք է ստացել ու մահացել: Պալասիոսը զբաղվել է անվտանգության ու հանցավորության թեմաներվ` պորտալում վարելով իր բլոգը:
Պալասիոսը դարձավ լրատվամիջոցների չորրորդ աշխատակիցը, որը սպանվել է Մեքսիկայում այս տարվա մարտի սկզբից: Ամենաաղմկահարույցը դարձել է Jornada ազդեցիկ պարբերականի թղթակցի` Միրոսլավա Բրիչի սպանությունը Չիուաուա նահանգում, ում անհայտ անձը գնդակահարեց հենց լրագրողի տան մոտ: