Մոսկվայում ձերբակալել են օրենքով գող Տկաչ Նյագանսկուն

Տկաչ Նյագանսկի մականունով օրենքով գողը ձերբակալվել է Մոսկվայում, հայտնում է ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը։ Մոսկվայի քրեական հեռախուզության վարչության աշխատակիցները տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքային ռեգիոնի տարածքում թաքնվում է դաշնային հետախուզության մեջ գտնվող՝ Նյագան քաղաքի 38-ամյա բնակիչը՝ այսպես կոչված օրենքով գո Տկաչ Նյագանսկին։

Քրեական հեղինակությանը ձերբակալել են Վարշավյան մայրուղու ռեստորաններից մեկում՝ Ռոսգվարդիայի ծառայողների աջակցությամբ։

Տկաչ Նյագանսկու իսկական անունը Անդրեյ Տկաչենկո է։ Նա «Ֆայտեր» հանցախմբի առաջնորդ է ու մտերիմ է եղել օրենքով գող Հանսի հետո էլ Զյատկայի հետ։

Տկաչենկոն իր գողական կարգավիճակը 2013-ին է ստացել, երբ մտերմացել է քրեական հեղինակություն Դեդ Հասանի կլանի հետ։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.