Մոսկվայում ձերբակալված մարդասպանը պատմել է դեպքի մանրամասները

Իրավապահ մարմինները ձերբակալել են հոկտեմբերի 16-ին Մոսկվայում Նովոսլոբոդսկի փողոցում 44-ամյա հայ գործարարի սպանության մեջ կասկածվող մոսկվայաբնակ քաղաքացուն: Այս մասին Lenta.ru-ին ասել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:


«Հաստատվել է նշված հանցագործության կատարողի ինքնությունը: Նա 1977թ. ծնված Մոսկվայի բնակիչ է: Նրան ձերբակալել են:

Հարցաքննման ընթացքում կասկածյալն ընդունել է իր մեղքն ու բացատրել, որ նշված հանցագործությունն իրականացվել է ճանապարհային կոնֆլիկտի պատճառով»,- ասել է ՌԴ ՔԿ-ի ներկայացուցիչը: Նշվում է, որ ներկա պահին որոշվում են ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոցն ու առաջադրված մեղադրանքները:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.