Մոսկվայում ձերբակալվել է հայ տաքսիստի հայրը, որը նույնպես թունավորել է իր ուղևորներին և թալանել նրանց

Մոսկվայում իրավապահները ձերբակալել են ուղևորներին թունավորող հայ տաքսիստի հորը: Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրի, նրան ձերբակալել են նույն հանցագործության համար:


«Ոստիկանները ձերբակալել են ուղևորներին թունավորող տաքսիստի հորը: Տղամարդը ձերբակալվել է բջջային հեռախոս գողանալու համար, որը նա զոհից հափշտակել է նույնկերպ, ինչ նրա որդին, այսինքն՝ ուղևորի ջրի մեջ թունավոր նյութ լցնելով»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Ձերբակալության փաստը հաստատել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

Ոստիկանները պարզել են, որ գիշերը տուժածը բնակության վայր հասնելու համար նստել է անծանոթ մարդու մեքենան, որում ցանկացել է ջուր խմել, իսկ վարորդը նրան ջուր է առաջարկել: Մի քանի կում անելուց հետո, նրա ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը: Երբ տղամարդն արթնացել է, նա արդեն եղել է տանը, և հայտնաբերել է, որ իր բջջային հեռախոսը չկա:

Ինչպես պարզաբանել է տուժածը, նա ինքնուրույն է հասել բնակարան, բայց այդ պահը չի հիշում: Վնասի չափը կազմել է 35 հազար ռուբլի:

Հաղորդվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ժամանակ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, որը «եղել է հարևան երկրներից մեկի 53-ամյա բնակիչ»: Կասկածյալի բնակության վայրում խուզարկումների ժամանակ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 20 բջջային հեռախոս, հակապսիխոտիկ դեղորայքի ավելի քան 190 հաբ, ձեռքի 98 ժամացույց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ձերբակալվել է 29-ամյա տաքսու վարորդ Վահագն Կարապետյանը: Նա, ինչպեսև նրա հայրը, ուղևորներին թունավոր նյութերով ջուր է տվել և նրանցից արժեքավոր նյութեր հափշտակել: Տաքսիստի գործողությունների հետևանքով մի ուղևոր մահացել է: Նրա բնակարանում նույնպես հայտնաբերվել է ավելի քան 100 ժամացույց, որոնք հափշտակվել են ուղևորներից:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.