Մոսկվայում կրակել են Հայաստանի քաղաքացու վրա

Մոսկվայի բնակչին ձերբակալել են ճանապարհային աշխատանքներ իրականացնող քաղաքային ծառայության աշխատակցի վրա ատրճանակով կրակելու կասկածանքով: Այս մասին քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Կիրակի՝ հունիսի 11-ի երեկոյան ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Մեծ Յակիմանկա փողոցում մի քանի մարդ վիճաբանում են: «Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա գործազուրկ մոսկվացուն, որն ապրում է հարևան շենքում: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը վիճել է քաղաքային ծառայության աշխատակիցների հետ, որոնք ճանապարհային աշխատանքներ էին կատարում: Վեճի ընթացքում տեղացի բնակիչը հանել է Shark ատրճանակը և 3 անգամ կրակել նրանցից մեկի վրա»,- ասել է աղբյուրը:

Միջադեպի հետևանքով Հայաստանի քաղաքացին ազդրին հրազենային 2 վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Ն. Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց: Ոստիկանությունը հրաձգության փաստով ստուգումներ է անցկացնում:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.