Մոտ 2 ամիս է՝ չի հաջողվում «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալներին Վրաստանից ՀՀ տեղափոխել. «Ժողովուրդ»

«Հայաստանյան իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ արդեն մոտ եր­կու ամիս է՝ չի հաջողվում կազմակերպել Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ այս տարվա սեպ­տեմբերին տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալներին Վրաստանից Հայաստան տեղափոխելը: Ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը, որ մեղադրվում են ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության՝ Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության և Վահագ­նի սպանության փորձի մեջ, դեպքից հետո փախել էին Վրաստան:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տե­ղեկություններով՝ քրեական այս երկու հեղինակությունները բավական լուրջ կապեր ունեն այդ երկրի իշ­խանական վերնախավում, ու հիմա նրանք գործին խառնել են իրենց մերձավորներին, որպեսզի հնարավորինս երկարաձգվի նրանց վերադարձնելը, իսկ եթե հնարավոր է՝ ընդհանրապես ձախողվի այդ գործընթա­ցը, խուսափեն պատժից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.