Նախկին ոստիկան-մանկապիղծը խոստովանել է

Կուբանի Գորյաչի Կլյուչ քաղաքի ոստիկանության նախկին աշխատակից Իվան Սորոկոումովը, որ մեղադրվում է 12-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեջ, մասամբ խոստովանել է իր մեղքը։

Ավելի վաղ, պետմեղադրողը Սորոկոումովի համար պահանջել էր 25 տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում։ Սակայն մանկապիղծ-մարդասպանի փաստաբանն իր պաշտպանյալի համար խնդրում է ավելի մեղմ պատիժ՝ 15 տարվա ազատազրկում։

Սորոկոումովի փաստաբանի կարծիքով, իր պաշտպանյալ մեղավոր է միայն դպրոցական աղջկա սպանության համար՝ դրանից առաջ նրան ստիպելով սեռական գործողության։

Ըստ օրինապահ մարմինների, քննչական գործողություններ կատարելու ընթացքում, 2015 թվականի օգոստոսի 31-ի երեկոյան ՆԳՆ քաղաքային բաժնի անչափահասների գործերով ապագա աշխատակիցը տեսել է ավազների հետ խաղացող մի քանի աղջիկների։ Նա առաջարկել է նրանց տանել տներով։ Տեղ հասցնելով երկու փոքրիկ աղջիկներին, նրանց մեծ քրոջը տարել է քաղաքից դուրս և բռնաբարել։ Վախենալով, որ տեղի ունեցածի մասին նա կարող է պատմել ինչ որ մեկին, ոստիկանը զարկիչով (бита) ջարդել է աղջկա գլուխը և բարձունքից նետել գետը։ Ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է։

Հատկանշական է, որ քննչական գործողությունների շրջանակում փորձագետները հաստատել են Սորոկոումովի հանցագիտակությունը։ Նրա գործով դատական գործընթացը կատարվում է փակ ռեժիմով։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.