Նախկին ոստիկանը մեղադրվում է հարևանին ծեծելու մեջ

Նախկին ոստիկան Խոսրով Ստեփանյանը մեղադրվում է տնամերձ հողատարածքի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարևանին՝ Կարեն Սափրիչյանին, հարվածներ հասցնելու մեջ:

«Ես նրան չեմ հարվածել, ես ձեռքերով պաշտպանվել եմ ընդամենը, որովհետև նա ինձ հարվածում էր»,-իր ցուցմունքում Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց նա՝ նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Խոսրով Ստեփանյանը բացի հարևանին ձեռքերով և ոտքերով հարվածելուց, մեղադրվում է նաև էլեկտրաշոկով նրան հարվածելու մեջ, սակայն, նա դատարանում պնդեց, որ իր մոտ այդ պահին եղել է էլեկտրաշոկն ու պատահաբար դրա գլխիկը քաշքշուկի ժամանակ կպել է հարևանին:

Խոսրով Ստեփանյանի հարևանին՝ Կարեն Սափրիչյանին ևս մեղադրանք է առաջադրվել՝ հարևանին հարվածելու համար:

Նրանք 2016 թվականի հուլիսի 31-ին միջանձնային անհաշտ փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց ՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ : Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ծեծը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.