Նիգերիայում 53 մարդու մեղադրել են նույնասեռականների հարսանիքի մասնակցելու մեջ

Նիգերիայում 53 մարդու մեղադրել են «նույնասեռականների հարսանիք նշելու նպատակով դավադրության» մեջ, հայտնում է BBC–ն։

Աղբյուրի տվյալներով, նրանց բոլորին կալանավորել են անցած շաբաթ։ Մեղադրյալները հերքում են իրենց մասնակցությունը գեյ հարսանիքին ու պնդում, որ իրենց ապօրինաբար են ձերբակալել։

Հիմա նրանց ազատ են արձակել գրավի դիմաց։ Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանները պնդում են, որ ձերբակալվածները, որոնց մեծ մասը ուսանողներ են, տոնում էին ծննդյան օր, այլ ոչ թե գեյ-հարսանիք։

Նշենք, որ Նիգերիայում նույնասեռականության համար նախատեսված է պատիժ՝ մինչև 14 տարի ազատազրկում։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.