Նոդար Ռուստավսկին գողերին Ռոստով չի թողնում

Прайм Крайм տեղեկատվական գործակալությանը հայտնի է, որ օրերս Դոնի Ռոստովի Կալանավայր – 1-ը դարձել է գողական տարբեր խմբավորումների հերթական բախման վայր: Վեճի պատճառը ոմն Արթուր Աթաբեկյանն էր՝ նույն ինքը Արթուր Մոլոդոյը, ով «Բոգատյանովկա» գալուն պես՝ իրեն կոչել է իբրև «գող»: Պարզվեց, որ նրան հովանավորել են քութաիսյան ծագման «հունական» գողեր Գիյա Զվիադաձեն և Գոչի Ալպաիձե-Անտիպովը, նույն ինքը Ալֆասոնան, ովքեր չնայած երևանյան «սխոդկայի» որոշմանը՝ Աթուրին գող են հռչակել: Թերևս, բանտային հասարակությունը, ղեկավարվելով ռոստովյան «հայրիկի»՝ Նոդար Ասոյանի և «տեղերում» նրա հանձնակատար Գիլանի Սեդոյի հրահանգներով, Արթուրին իբրև գող չընդունեցին:

Հիշեցնենք՝ Իսպանիայից վերադարձած Շաքրո Մոլոդոյի կարևոր որոշումներից մեկը 2013 թվականից սկսած բոլոր թագադրումների վերստուգումն էր, ինչպես նաև գողական խմբավորումների միջև առկա տարաձայնություններից զերծ մնալու պայմանավորվածությունը՝ մինչ վերջնական լուծումը: Ի դեպ՝ նրա շնորհիվ հաջողվեց հանդարտեցնել գողական երկպառակությունը և մինչ օրս պահպանել այդ փխրուն աշխարհը: Չար լեզուներն ասում են, որ գողական սկսնակների կադրային փոփոխությամբ Շաքրոն միայն ամրապնդեց իր իշխանությունը՝ վերացնելով անցակալիներին, համալրելով անձնական միջոցները և թողնելով օրինապահներին: Այդուհանդերձ՝ քանի դեռ Շաքրոն ազատության մեջ էր, ոչ ոք չէր համարձակվում վիճարկել նրա որոշումները: Սակայն այժմ հաճախ են շրջանառվում լուրեր նոր անդամների ընտանիք մուտք գործելու մասին՝ մեկնաբանելով, որ արժանիների բացահայտման բնական ընթացքը չի կարող դադարել Շաքրոյի ցանկությամբ:

Թագադրումների վերսկսման ջատագով է 58-ամյա Գիյա Զվիադաձեն, ով մեկ տարի առաջ է ազատ արձակվել և այժմ համառորեն փորձում է վերականգնել վեց տարվա բաց թողնվածը, քանի որ ազատության մեջ նրա երիտասարդ գործընկերներն արդեն «կնքահայրեր» են դարձել: Ծերության պատճառով Գիյան մտահոգված է ոչ միայն հարստանալով, այլ սեփական խմբավորում ստեղծելով: Թերևս Արթուրի վերաբերյալ նրա և Ալֆասոնի համարձակ պլանները նման են կույր կատուներին լողալ սովորեցնելուն: Դուրս կլողաս՝ կդառնաս գող: Հնարավոր է: Երբևիցե: Դուրս չես լողա՝ բախտդ չբերեց:

Նշենք, որ Արթուրին առայժմ հաջողվում է դիմանալ: Շաքրոն շահագրգռված է, որպեսզի իր որոշմանը հետևեն հետագայում, համենայն դեպս՝ Նոդար Ասոյանի պատասխանատվության շրջանակներում: Նոդարը գիտակցում է, որ Ռոստովում ազգությամբ հայ օրենքով գողի հայտնվելը կարող է թուլացնել Նոդարի ազդեցությունն ամբողջ տարածաշրջանում: Քանի որ դատարկ հիմնավորումները բավարար չեն, Նոդարն առաջ է քաշում Արթուրի միս վաճառելու անհիմն վարկածը: «Հույները» բացարձակ համամիտ չեն, բայց Ռոստովում նրանց կարծիքն առայժմ անտեսում են:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.