Նոր զարգացումներ Արմեն Ջիգարխանյանի «առեւանգման» գործով

Ինչպես արդեն հայտնի է, հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ, մեղադրելով կնոջը իրեն սպանելու փորձի մեջ՝ ունեցվածքին տիրանալու նպատակով։


Այս մասին հաղորդել էր Mash լրատվական հավելվածը, նշելով, որ Արմեն Ջիգարխանյանը վերջին տարիներին իր ամբողջ ունեցվածքը գրանցել է կնոջ անունով։ Ավելի ուշ լուրեր շրջանառվեցին, թե Ջիգարխանյանն անհետացել է եւ նրան առեւանգել են: Եվ ահա, ինչպես գրում է kp.ru-ն, աշխարահռչակ դերասանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, հայտարարել է, որ Արմեն Ջիգարխանյանի առեւանգման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ դերասանը հիմա գտնվում է հիվանդանոցում: Մարինա Ջիգարխանյանը նշել է, որ իր եղբայրը տարիքով պայմանավորված բազմաթիվ ծանր հիվանդություններ ունի եւ նրան բուժօգնություն է անհրաժեշտ: Որքան էլ զարմանալի է, սակայն Մարիան Ջիգարխանյանը բավական դրական է արտահայտվել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին նշելով, որ նա լավ մարդ է, երբեք նպատակ չի ունեցել կողոպտել հայտնի դերասանին եւ Արմեն Ջիգարխանյանը մնացել է ողջ նաեւ Վիտալինայի աղոթքների շնորհիվ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.