Չարաշահումներ ՔԿ պաշտոնատար անձանց կողմից

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Մանվել Բ.-ի հաղորդման հիման վրա:

Այսպես, վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովն անօրինական կերպով մերժել է  հիվանդության հետ կապված` բաց ռեժիմի անցնելու իր խնդրանքը: Դրանից հետո Մանվել Բ.-ն բողոք է ներկայացրել դատարան, որն էլ այն բավարարել է և ԱՆ ՔԿՎ տեղաբաշխման հանձնաժողովին պարտավորեցրել վերականգնել դատապարտյալի խախտված իրավունքները, սակայն դատական ակտն այդպես էլ չի կատարվել: Բացի այդ, Մանվել Բ.-ն հաղորդմամբ նշել է, որ սրտային հիվանդության պատճառով ինքը որոշակի դեղորայքի և պարտադիր բժշկական հետազոտությունների կարիք ունի, որը, սակայն, «Վարդաշեն» ՔԿՀ-ն չի ապահովում, ինչի հետևանքով իր առողջությունը հետզհետե վատթարանում է:

Մանվել Բ.-ն հաղորդմամբ հայտնել է նաև, որ առողջության հետ կապված մի շարք հարցերով դիմել է ՔԿՎ բժշկական աշխատանքային հանձնաժողովին և արդյունքում մասնակցել 27.11.2014թ.-ին կայացած նիստին, սակայն դրանից հետո հանձնաժողովի անդամներն իր բժշկական քարտում կեղծ գրառում են կատարել, թե, իբր, ինքը նիստին չի մասնակցել, որի պատճառով դիմումում նշված հարցերը պատշաճ ընթացակարգով չեն քննվել: Բացի այդ, ըստ դատապարտյալի հաղորդման, վերջինիս առողջական վիճակի հետ կապված`Քրեակատարողական վարչությանն ուղղված դիմումները հասցեատերերին չեն ուղարկվել:

Այսպիսով, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 353-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.