Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը (ապրիլի 21-ից 25-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`ապրիլի 21-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել՝ 1-ը:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 36-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:
Բացահայտվել է գողության 36, խարդախության 15, կողոպուտի և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման 3, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, ավազակային հարձակման 1 և գողության 4 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.