«Օրենքով գողերը» օժտված են հանցագործ էությամբ, բայց, արդյոք՞, Դուք էլ եք անմեղ

Գողանալը մեղք է, բայց նույնատիպ գողություններ չեն լինում:  Յուրաքանչյուր օր ամենուրեք անպատիժ և բացահայտ կատարվում են գողություններ նախանձի, ագահության, շահի կամ էլ ամբարտավանության պատճառով: Տեղեկացնենք, որ «Գող» անունը կրողների համար այս դրդապատճառները օտար են: Գողությունը նրանց համար ընդամենը գոյությունը պահելու միջոց է: Գողը չի կարող վերցնել կամ խաբել: Նա ունակ է միայն գողանալ: Դա անհերքելի օրենք է: Պատկերացրեք, Աստծո պատվիրաններից «հանցագործ աշխարհի արքաները»  խախտում են միայն այս մեկը՝ մյուսները բարխղճորեն կատարելով:  Ի դեպ՝ չեն գողանում աղքատներից և չեն տանում վերջին ունեցածը: Գողանում են գաղտնի, առանց ուժ գործադրելու և արյունահեղության: Հասույթը (օբշագ) ազնվորեն կիսում են միմյանց միջև: Գողությունը գողի համար երբեք հարստանալու միջոց չի եղել, այլ ընդամենը՝ ապրելակերպ, որը բացառում է գումար հավաքելու գաղափարը: Առօրյայի մեջ գողերը տարբերվում են համեստությամբ և ատում են շքեղությունը: Գողանալը դադարեցնում են միայն հիվանդանալուց  կամ մահից հետո: 

Այո, գողերը օժտված են հանցագործ էությամբ, բայց, արդյոք՞, Դուք էլ եք անմեղ: Ադամի և Եվայի դարաշրջանից սկսած մարդ խախտում է արգելքները: Այդ ընթացքում անվերջ լցվող բանտերը համալրվում էին տարբեր մարդկանցով: Տարբեր ժամանակներում նրանց արարքները մեկնաբանվել են տարբեր եղանակներով: Ելնելով դրանից՝ նրանց համարում էին սուրբ կամ չարագործ:

Եթե Դուք գեթ մեկ անգամ հատել եք փրկարար օղակը կամ քաղել եք ուրիշի ծառից, ուրեմն Դուք հանցավորի աշխարհի մի մասնիկ եք՝ նրա անգիտակից ստորին հատվածում: Իսկ վերևում արհեստավարժ հանցագործների  պետություն կազմող մի խումբ է: Նրանք չեն ենթարկվում ոչ մի օրենքի, բացառությամբ՝ գողական:

Գողերի գաղափարը պարզ է և այդ պատճառով էլ գրավում է բազում սրտեր և մտքեր: Ի տարբերություն այլ գաղափարների և կուռքերի՝ նա չի հիմնվում ստի վրա: Գողական գաղափարը չի գրվում և բացառում է տարբեր մեկնաբանումներ: Յուրաքանչյուր գող իր արարքով և խոսքով  մարմնավորում է  լուսաբանվող այս գաղափարը:

Ողջ պատմության ընթացքում Խորհրդային իշխանությունը տարբեր եղանակներով պայքարում էր գողական գաղափարների դեմ և հետապնդնում դրանց հետնորդներին: Գողերին մեկուսացնոմ էին հատուկ կալանավայրերում և զրկում տարատեսակ շփումներից: Անգամ երկար և հաճախ դատապարտված մարդիկ կարող էին ընդհանրապես չտեսնել ոչ մի գող: Այդուհանդերձ՝ ռուսական գաղութը ապրել և ապրում է հենց այդ օրենքով, որն էլ հնարավոր է ամենաարդարն է գոյություն ոնեցող օրենքների շարքում: Գաղութի և ազատաության նորմերը տարբեր են: Տարբերությունն այն է, որ ազատության մեջ հանցանք գործելիս՝ հնարավոր է անպատիժ մնալ, իսկ գաղութում՝ երբեք: Գաղութի կյանքը դաժան է, սակայն արդար. յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է: 

Խորհրդային ժամանակներում գողերի կյանքը ամբողջովին անցնում էր գաղութում: Այսինքն՝ գողը գաղութում էր, քանի որ դա էր իր տունը: Բավականին սովորական էր, երբ 80-ականների կեսերին գողը անցկացնում էր գաղութում մոտ 30 տարի: Ազատության մեջ նրա գտվելը անիմաստ էր և ոչ ճիշտ: Չունենալով տուն, ընատիք՝ գողը դատապարտված էր քոչվոր կյաքնով ապրելու: Եթե նա երկար ժամանակ մնում էր նույն վայրում, նրան կասկածում էին ոստիկանության հետ կապերի մեջ:

Իսկ հանցավոր աշխարհում գողերի իշխանությունն անսահմանափակ է, թերևս նրանց անձնական կյանքը՝ լի սահմանափակումներով: Գողերի վարքագծի հիմնասյունը երբեք չհամագործակցել իշխանության հետ: Նրանց արգելված էր բոլոր տեսակի շփումներն իշխանության հետ թե ազատության մեջ, թե ձեռփակալման ընթացքում: Քանի որ ԽՍՀՄ-ում ամեն բան պատկանում էր պետությանը, գողը իրավուք չուներ աշխատելու, ծառայելու, հասարակական կազմակերպություններում ընգրկվելու:   Արգելվում էր անգամ թերթերի ընթերցանությունը և ազգային հավաքականին երկրպագելը:  Նա զրկված էր օրինական ընտանիք, սեփականություն, բնակության վայր ունենալու: Գողին արգելվում էր ընդունել իր մեղքը, ցուցմունք տալ կամ դատարանում իբրև վկա հանդես գալ: Գողական գաղափարի հիմքը մշտական բողոքն էր իշխանության դեմ: Մի երկրում, ուր առայսօր հասարակությունը կիսվում է նստածների և նստեցնողների միջև, դատապարտյալների գոհունակությանը արժանանում էին միայն նրանք, ովքեր ընդդեմ էին իշխանությանը: 

#Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.