Օրենքով գողի հարցը շփոթեցրել է Ռոբսոնին

Primecrime.ru-ն, որը մասնագիտացած է «գողական աշխարհի» անցուդարձը լուսաբանելու գործում, օրերս հետաքրքրիր մանրամասներ է հրապարակել մայիսի 13-ին Չեխիայի Կառլովի Վարի հանգստավայրում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին:

Հիշեցնենք, այդ օրը չեխական ոստիկանությունը ձերբակալել էր «գողական սխոդկայի» հավաքված մի քանի օրենքով գողերի և քրեական հեղինակությունների, այդ թվում նաև`ռուսաստանաբնակ հայ գործարար և քրեական շրջանակներում հայտնի Ռուբեն Թաթուլյանին` Ռոբսոնին: Վերջինիս մոտ եղել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր:

Ըստ primecrime-ի նոր հրապարակման, Ռուբեն Թաթուլյանի Չեխիա գալու նպատակը «գողական սխոդկային» մասնակցելը չի եղել: Նա ցանկացել է հանդիպել օրենքով գող Գայոզ Զվիադաձեին (Գելա Քութաիսկի): Հանդիպման թեման եղել է այն, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայում մեկ այլ օրենքով գող Մամուկա Կվիժինաձեն ծեծի է ենթարկել Կրասնոդարցի «պալաժենեցներից» մեկին, որին Թաթուլյանը համարում է իր «մոտիկը»:

Primecrime-ը ներկայացրել է Թաթուլյանի և Զվիադաձեի երկխոսությունը, որը այս հրապարակման թերևս ամենաուշագրավ հատվածն է: Որքանով է դա համապատասխանում իրականությանը և որտեղից գործակալությանը այդ մանրամասները, հայտնի չէ: Ստորև ներկայացնում ենք Ռոբսոնի և Գելա Քութաիսկիի երկխոսությունը primecrime-ի մեկնաբանություններով:
Երբ Թաթուլյանը ասել է, որ «պալաժենեցը» իր «մոտիկն» է, Զվիադադձեն հարցրել է.

— Քո մոտի՞կը… իսկ դու ով ես՞:
— Ես,- շփոթվել է Ռոբսոնը,- Ես Ռոբսոնն եմ:
— Դա ինձ ոչինչ չի ասում,- ասել է Զվիադաձեն
— Ռոբսոն Սոչինսկին եմ,- ասել է Թաթուլյանը
— Ես դա հասկացա, բայց ով ես եղել դու քո կյանքով մեկ,- հարցրել է Զվիադաձեն:
— Դեե,- կրկին շփոթվել է Թաթուլյանը,- Ես կոմերսանտ եմ, բայց շատ լավ բաներ եմ արել գողականների համար:
— Դրա համար իհարկե շնորհակալություն, բայց այդ երբվանի՞ց են «ֆրաերները» սկսել խառնվել գողերի գործերին,- ասել է Զվիադաձեն ու այստեղ նրանց խոսակցությունը ընդհատվել է չեխական ոստիկանության գրոհի պատճառով:

Ինչպես նշում է primecrime-ը, չնայած չեխ ոստիկանները խանգարել են, բայց Թաթուլյանը որսացել է Զվիադաձեի ասածների հիմնական միտքը:

«Առաջին անգամ չէ, որ Ռոբսոնին հանդիմանում են մի անգամից երկու, երեք և ավելի աթոռներին միաժամանակ նստելու փորձի համար. նա ուզում է լինել հավասարապես հարգված հանցագործների շրջանում, զբաղվել բիզնեսով, զբաղեցնել պետական պաշտոններ ու սեղմել քաղաքական գործիչների ձեռքերը: Ասում են Ռոբսոնը իր «մոտիկին» այդպես էլ ոչնչով չի օգնել»,- գրում է primecrime-ը:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.