Տարվա սկզբից 3-րդ հեղինակությունն է ցմահ արտաքսվում Ռուսաստանից

Ռուսաստանի ՆԳՆ Քրեական Հետախուզության Գլխավոր Վարչության աշխատակիցները վլադիմիրյան 5-րդ ուղղիչ գաղութից ազատված նախկին օրենքով գող Շալվա Ավդոիյանին՝ հանցաշխարհում հայտնի Շալիկո Թբիլիսկուն երեկ տեղեկացրել են, որ զրկված է ռուսասկան քաղաքացիությունից և ցմահ արգելված է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Համաձայն Ռուսաստանի ՆԳՆ փոխնախարար Միխայիլ Վանիչկինի ժամանման անցանկալիության մասին որոշման, Շալվա Ավդոիյանը նախաարտահանձնման կալանքի տակ է Վլադիմիրում՝ արտասահմանյան քաղաքացիների ժամանակավոր պահպանման վայրում։

«Прайм Крайм»-ի տեղեկություններով, Թբիլիսիում ծնված, բազմակի դատապարտված Շալվա Ավդոիյանը, որ գողական տիտղոսը կորցրել է դեռևս 1999 թվականին, այս տարվա սկզբից երրորդ քրեական հեղինակությունն է, որ ազատազրկման հերթական ժամկետը լրանալուց հետո Ռուսաստանի համար ցմահ դարձել է անցանկալի անձ՝ պերսոնա-նոն-գրատա։

Հիշեցնենք, որ մարտին Ռուսաստանից արտաքսվել էր նախկինում օրենքով գող Հայկ Նիկողոսյանը, ով նույնպես պատիժը կրում է Վլադիմիրի մարզում։ Իսկ հունվարին կալանավորված օրենքով գող Սուլիկո Շարիկաձեն դեռևս սպասում է իր դեպորտացիային։

«Прайм Крайм»

Tags: , , , ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.