Մարդկային օրգանների առևտուր՝ Կիևում

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Կիևում մարդու օրգանների առևտրով զբաղվող վերազգային խմբավորման անդամների է ձերբակալել, հայտնել են ծառայությունից:

Իրավապահները պարզել են, որ չարագործները Ուկրինայում և մի քանի այլ երկրներում փնտրում են անապահով քաղաքացիների և առաջարկում են վաճառել երիկամը: Ապօրինի բիզնեսը քողարկելու համար՝ նրանք առևտրային կազնակերպություն են ստեղծել, որն իբր բժշկական տուրիզմի ծառայություններ է մատուցում: Դոնորներին նրանք վճարել են 13-15 հազար դոլար, իսկ իրենք յուրաքանչյուրի համար ստացել են 80-100 հազար:

Դոնորի համաձայնությունն ստանալուց հետո նրանց ուղարկել են արտասահման՝ վիրահատության: Ըստ Անվտանգության ծառայության տվյալների՝ ամսական 4-5 ուկրաինացի մեկնել է արտերկիր՝ վիրահատության:

Ձերբակալվել են խմբավորման 8 անդամ, նրանց սպառնում է 8-15 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.